Դատարանը մերժել է «Օրենքով գող» Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը
SOCIETYԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (մականունը՝ «Պզո») մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։
«Հրապարակ»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանը ոստիկանության բաժանմունքում վիրավորում և հայհոյում էր ոստիկաններին:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, Նվեր Մուրդյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն։
Նվեր Մուրադյանը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



