Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր գործն ունի պրակտիկ, կիրառական նշանակություն. ՀՀ ԱԳ նախարար

POLITICS

 

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելեցին Գյումրի: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

 

Այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարամն եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի նախաձեռնությամբ Գյուրու «Էմիլի արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ծրագրային հանդիպում-քննարկումը ՀՀ մարզպետների եւ համայնքային ղեկավարների հետ։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

 

ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հարստացնելու այն գիտելիքները, որոնք վերաբերում են մարզային զարգացմանը: «Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել, ձեզ՝ պարո՛ն Պապիկյան, պարո՛ն Բալասանյան, պարո՛ն Պետրոսյան՝ ձեր հյուրընկալության համար: Շատ շնորհակալ եմ, որ մարզպետերն արձագանքեցին եւ մաս են կազմում այս երկխոսության: Ինձ համար սա չափազանց կարեւոր, պրակտիկ նշանակություն ունի: Մենք հաճախ խոսում ենք, մեր քննարկումների մեջ ընդգծում ենք շատ կարեւոր սկզբունք. մեր գործն ունի պրակտիկ, կիրառական նշանակություն՝ արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնելով մեր երկրի ներքին օրակարգին, մեր երկրի գերակայություններին, մեր կառավարության ծրագրի լավագույնս իրականացմանը: Ես շատ շնորհակալ եմ, պարո՛ն Պապիկյան, բավականին հակիրճ եւ շատ թիրախային խոսքի համար, այդ պատկերացումը հստակ կառուցելու համար, թե ինչպիսին են ներքին գերակայությունները տարածքային զարգացման, մարզերի զարգացման համար, եւ թե ինչ նշանակություն, որքան ստրատեգիական խորություն ունեն մեր երկրի համար»:

 

Արտգործնախարարը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր դեսպան արդեն իսկ գործնական քայլեր է ձեռնարկում իր ոլորտներում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարաբերությունների շրջանակներում այդ ընդհանուր գիտելիքը տեղայնացնելու եւ կիրառական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ: «Մեր այս դեսպանաժողովը կազմակերպելիս մենք ուշադրություն ենք դարձրել դրան, որպեսզի մեր աշխատանքի կիրառելիությունն առավել ուժեղացնենք մեր երկրի զարգացման օրակարգում, արտաքին ոլորտը, արտաքին հարաբերությունները լավագույնս ծառայեցնենք մեր նպատակին: Եվս մեկ անգամ շնորհակալություն հյուրընկալության համար, եւ ես անհամբեր սպասում եմ մեր այս երկխոսությանը եւ ծրագրերին, որոնք պետք է ներկայացվեն մեզ եւ մեր դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին», - ամփոփեց խոսքը ԱԳ նախարարը։

 

Նախարար Պապիկյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կառավարության առաջնահերթությունները եւ ընդգծեց, որ մարզերի ու համայնքների հավասարաչափ զարգացում ունենալու նպատակով անհրաժեշտ է նախանշել ճիշտ թիրախներ եւ դրանց ուղղությամբ ճիշտ աշխատելաոճ:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշանակալի համարելով նմանօրինակ միջոցառման անցկացումը Գյումրի քաղաքում եւ հույս հայտնելով, որ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներըն իրենց գործունեությամբ ներդրում կունենան նաեւ մարզի եւ Գյումրի քաղաքի զարգացման գործում:

 

Հանդիպմանը մարզային պատասխանատուները ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին ներկայացրեցին իրենց մարզերի զարգացման ծրագրերն ու այլ երկրների վարչատարածքային միավորումների հետ համագործակցության տեսլականը: Մասնակիցները մտքեր փոխանակեցին հետագա քայլերի շուրջ:

 

Գյումրի այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ խոնարհեցին Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank