Ասեք, թե տարվա որ եղանակին եք ծնվել և մենք կասենք, թե ինչպիսի մարդ եք դուք
LIFEՁմեռ
Երբ դուք ինչ-որ մեկի հետ մտերմիկ հարաբերություններ եք ձևավորում, դուք հրաժարվում եք բաց թողնել նրան: Դուք մարդ եք, ով չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել: Դուք առանց ճակատամարտ տալու չեք հեռանա: Դուք մարդկանց սիրում եք ողջ կրքով, և դրա համար էլ ժամանակավոր հարաբերությունները ձեզ համար չեն: Դուք ձեր սիրտը տալիս եք այն մարդուն, ով ապացուցել է, որ արժանի է ձեր ժամանակին ու ջանքերին:
Քանի որ դուք բարձր պահանջներ եք դնում ձեր առջև, ձեր ռոմանտիկ հարաբերություններն ավելի շատ ընկերական հարաբերություններ են հիշեցնում: Ձեր զուգընկերը պարզապես մարդ չէ, ում դուք կարող եք գրկել ու համբուրել: Նա այն մարդն է, ում հետ դուք կարող եք կիսել ձեր գաղտնիքները, ի սրտե ծիծաղել կամ պարզապես լռել:
Գարուն
Չնայած այն բանին, որ ձեզ դուր է գալիս ներկայանալ որպես սառն ու անսիրտ անձնավորություն, ճշմարտությունը կայանում է նրանում, որ ձեզ հեշտ է նեղացնել: Ձեր զգացմունքները փոխվում են յուրաքանչյուր րոպեին, և դուք սովոր եք ձեր մեջ դժգոհություն կուտակել:
Եթե ձեր զուգընկերը զայրացրել է ձեզ, դուք այնպիսի սկանդալ կսարքեք, որ նա կզղջա, որ կապվել է ձեզ հետ: Երբ ձեզ ինչ-որ մեկը ցավ է պատճառում, դուք վրեժի եք տենչում: Սակայն կործանարար չարությանը փոխհատուցում է ձեր անաչառ անկեղծությունը: Դա նշանակում է, որ ձեր և ձեր զուգընկերոջ միջև չասված բառեր, չլուծված հարցեր ու թաքնված զգացմունքներ չեն լինի:
Դուք միշտ կիմանաք, թե հարաբերությունների որ փուլում եք գտնվում, քանի որ դա հաճախակի կքննարկեք: Դուք պարզապես պետք է անհրաժեշտ մարդուն գտնեք, ով կհավասարակշռի ձեր նյարդային բնավորությունը: Նա կհանգստացնի ձեզ ու կգնա փոխզիջման, փոխանակ ավելի շատ զայրացնի ու տխրեցնի ձեզ:
Շարունակությունը՝ այստեղ