Հրաձգություն Ալաբամայի դպրոցական մարզադաշտում. գնդակահարվել է առնվազն 6 մարդ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում ավագ դպրոցի մարզադաշտում ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 6 մարդ է գնդակահարվել, 4-ը վիրավորվել, հայտնում է Fox News-ը:
Ոստիկանությանը վկայակոչելով՝ հեռուստաալիքը հայտնում է, որ տեղի ունեցածի փաստով 2 մարդ է ձերբակալվել, սակայն առայժմ պարզ չէ՝ նրանք արդյոք կասկածյալնե՞ր են:
Զոհերի տարիքը տատանվում է 15-ից մինչեւ 18-ի սահմաններում, տուժածներից մեկի մոտ նոպա է սկսվել:
Հրաձգությունը տեղի է ունեցել Լեֆլոր եւ Ուիլյամսոն ավագ դպրոցների միջեւ ֆուտբոլի խաղի ավարտից անմիջապես հետո:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



