Հնդկաստանում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի արևելյան Մահարաշտրա նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, շուրջ 50-ը տուժել է, հաղորդում է EuroNews-ը:
Առկա տվյալների համաձայն՝ առաջին պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 9:30-ի սահմաններում: Պայթել է 200 լիտր քիմիական հեղուկով լի տարան, որից հետո կրակը տարածվել է, և հետևել են այլ պայթյուններ:
Պայթյունի պահին գործարանում շուրջ 100 աշխատակից է գտնվել: Փրկարարները չեն բացառում, որ նրանց մի մասը կարող է պայթյուններից հետո բռնկված հրդեհի պատճառով դեռևս արգելափակված լինել ներսում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



