Եթե տղամարդն անում է այս 12 բաները, ուրեմն՝ ձեզ չի դավաճանում
LIFE12 բան, որոնք եթե տղամարդն անում է, ուրեմն՝ ձեզ չի դավաճանում:
1. Իրեն տարօրինակ չի պահում իր հեռախոսի հետ կապված: Եթե նա ձեզ խնդրում է տեսնել, թե ով է իրեն գրել կամ զանգել, թաքցնելու բան չունի:
2. Նա ձեզ հարգում է: Վեճերի ժամանակ երբեք ձեզ չի վիրավորում և ձեզ հետ երեխայի պես չի խոսում: Լավ թե վատ տրամադրությամբ ձեզ հավասարի պես է վերաբերվում:
3. Երբեք գիծը չի հատում: Մատուցողուհու հետ չի սիրաբանում, երբ դուք նրա հետ ընթրում եք ռեստորանում: Չի ասում՝ որքան լավն է ձեր ընկերուհին: Ամբողջ ուշադրությունը ձեզ է ուղղված:
4. Ինքնավերահսկողություն է դրսևորում: Երբ նա զայրացած է, մենակ կամ հուզված, իմպուլսիվ բաներ չի անում, որոնց համար ավելի ուշ ափսոսում է: Նախքան գործելը մտածում է:
5. Ձեզ ասում է՝ որտեղ է, ինչ է անում: Նա երբեք չի անհետանում՝ ձեզ չհայտնելով որտեղ է և ում հետ: Առանց բացատրությունների գիշերվա կեսին չի գալիս ձեզ մոտ:
6. Նա խուսափում է վարկաբեկիչ իրավիճակներից: Երբ նրա նախկին ընկերուհին հուսահատ կերպով փորձեց հասնել նրան, նա նրա համարը ջնջեց հեռախոսից: Երբ նրա ընկերները գիշերային ակումբ գնացին, նա ասաց, որ պետք է տուն վերադառնա: Նա այդպիսի իրավիճակներում չի հայտնվում ձեր և ձեր հարաբերությունների հանդեպ հարգանքից ելնելով:
Շարունակությունը՝ այստեղ