Երեւանում բեռնատարը սահել է դեպի ձորը
SOCIETYԱԻՆ «911» ծառայությունն օգոստոսի 31-ին, ժամը 16:26-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 16/7 հասցեի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան (բեռնված) սահել է դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Բրենդ Լիդեր» ՍՊԸ-ին պատկանող (տնօրեն Անդրանիկ Մ.) «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



