Գերմանիայում բացօթյա համերգի ժամանակ էկրանն ընկել է հանդիսատեսի վրա. կա 30 տուժած
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արևմտյան Էսսեն քաղաքում բացօթյա համերգի ժամանակ ուժեղ ամպրոպի պատճառով բեմի մոտ տեղակայված լուսադիոդային էկրանն ընկել է, գրում է The Mirror-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի երեկոյան՝ ռեփ կատարողներ Մարտեն Լասինի և Բենյամին Գրիֆֆիի համերգի ժամանակ, որոնք հայտնի են համապատասխանաբար Մարտերիա և Կասպեր բեմական անուններով: Երաժիշտների՝ բեմ դուրս գալու պահին համերգին 18 000 հանդիսատես է ներկա եղել:
Էկրանի ընկնելու հետևանքով 30 մարդ է տուժել, որից երկուսի վնասվածքները լուրջ են: Տուժածներն Էսսեն քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ևս 150 հանդիսատեսի:
Չնայած եղանակային վատ պայմաններին՝ երաժիշտները շարունակել են ելույթը, սակայն որոշ ժամանակ անց ստիպված են եղել դադարեցնել այն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



