Օբամեյանգի գոլն «Արսենալին» փրկեց պարտությունից. Մխիթարյանը փոխարինման մտավ 67-րդ րոպեին (տեսանյութ)
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալ»-ն ընդունել էր «Տոտենհեմ»-ին և հազիվ փրկվեց պարտությունից։ Հանդիպման արդեն 10-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստիան Էրիկսենը, իսկ 40-րդ րոպեին Հարրի Քեյնը 11-մետրանոցից կատարած հարվածով կարողացավ կրկնապատկել այն։ Առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետը կարողացաց կրճատել հաշվի տարբերությունը։
Էմերիի սաներն ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակով։ Խաղի 67-րդ րոպեին տանտերերի գոլի հեղինակ Ալեքսանդր Լակազետի փոխարեն դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը։ 71-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Գենդուզիից ստացած փոխանցումից հետո կարողացավ գրավել հյուրերի դարպասն ու փրկել «զինագործներ»-ին պարտությունից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



