Հայկական շուո-բիզնեսի Top 5 ամենասեքսուալ գեղեցկուհիները
LIFE
Իվետա Մուկուչյան: Եթե Իվետան իր ձայնով չկարողանար մարդկանց գրավել, ապա, միանշանակ, կարող էր գործի դնել գեղեցիկ կառուցվածքն ու նախանձելի հասակը: Նրա պարագայում, սակայն, գործը դրան չհասավ: Իվետայի սեքսուալության չափանիշն ամենևին էլ մերկությունը չէ: Խարիզմատիկ երգչուհուց առանձնապես շատ ջանք չի պահանջվել տղամարդկանց սրտերը «գողանալու» համար:
Իջին: Բեմում՝ սեքսուալ և ազատ, բեմից դուրս՝ հասարակ և անմիջական. այսպիսին է Իջինը, ում հայաստանցիները ճանաչեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից: Նրա յուրաքանչյուր ելույթ ազատ էր, համարձակ հագուստներով և պարային շարժումներով: Ինչպես երգչուհին է ասում, սիրում է բեմից ստանալ հանդիսատեսի էներգիան:Լիլիթ Հովհաննիսյան: Սեքսուալ ոտքեր, գայթակղիչ արտաքին, գրավիչ հայացք. սրանք Լիլիթ Հովհաննիսյանի այցեքարտն են: Երգչուհուն հաճախ կարելի է տեսնել կարճ զգեստներով, բայց արդարության համար պետք է նշել, որ Լիլիթը սոցցանցերում նույնիսկ լողազգեստով նկար չունի։
Աննա Գրիգորյան: Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանը ժամանակին երկար ու շքեղ վարսեր ուներ, որոնցով ևս պակաս սեքսուալ չէր, բայց նա ոճային կտրուկ փոփոխություն արեց ու հրաժարվեց երկար վարսերից: Ասում են՝ սեքսուալ է այն կինը, ով սիրում է կյանքը, ձգտում է դեպի նորն ու հետաքրքիրը, Իսկ Աննան հենց այդպիսին է:
Անահիտ Հարությունյան: Իսկ ահա 1.78 սմ հասակով մոդել Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե համարձակության, այլ աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք: