Մասնագետները տվել են հստակ պատասխան, թե ինչու՞ չի կարելի ամբողջ գիշերվա ընթացքում լիցքավորել ձեր հեռախոսը
LIFE
Սակայն արդյոք դա օգտակա՞ր է։ Մենք ուսումնասիրել ենք այս հարցը և ձեզ ենք ներկայացնում ողջ ճշմարտությունը։
Մասնագետները հաստատում են, որ գաջետի շարունակական լիցքավորումը դանդաղորեն «սպանում» է այն։
Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած սարքի մարտկոց ունի իր պիտանելության ժամկետը, այլ կերպ ասած՝ լիցքավորել այն 100%-ով հնարավոր է սահմանափակ կերպով։ Լավ մարտկոցը կարող է դիմակայել մեծ քանակությամբ լիցքավորման-լիցքաթափման ցիկլերի, բայց դա անվերջ չէ:
Այդ իսկ պատճառով, եթե մարտկոցը լիցքավորվել է 100%-ով, ապա սարքը դադարում է լիցքավորվել։ Երբ մարտկոցը կորցնում է էներգիան 1% -ով, լիցքավորման մոդուլը նորից սկսում է աշխատել։ Այս ցիկլը կարող է տեղի ունենալ մի քանի անգամ գիշերվա ընթացքում։ Դժվար չէ պատկերացնել, ինչքան ցիկլեր են իզուր կորչում գիշերվա ընթացքում, արդյունքում ձեր գաջետի այսպես կոչված պիտանելիությունը մոտենում է ավարտին։
Կարևոր է նշել, որ 100 % լիցքավորման կարիք չկա, քանի որ այդպիսով մարտկոցը կորցնում է իր հզորությունը։ Եթե խոսենք ավելի պարզ՝ ապա սարքը կսկսի ավելի արագ լիցքաթափվել։
Մասնագետները խորհուրդ են տալիս լիցքավորել ձեր սարքերը մինչև 80% և լիցքաթափել մինչև մոտավորապես 20%: Այս պարզ միջոցը կօգնի երկարացնել ցանկացած սարքի մարտկոցի պիտանելիության ժամկետը և գումար տնտեսել նորը գնելու փոխարեն։