Որոնք են հորոսկոպի ամենաբարդ նշանները. Կշեռքները բացառություն են
LIFEԽոյ
Դուք շատ արկածախնդիր եք: Երբեմն սա շատ է ազդում ձեր հարաբերությունների վրա: Տանել չեք կարողանում ձանձրույթը և հոգնում եք մարդկանցից: Դուք փչացնում եք ձեր հարաբերությունները, քանի որ զուգընկերոջից ավելին եք պահանջում:
Ցուլ
Չեք կարողանում ազատվել անցյալից: Անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել, դուք այն դեռ հիշում եք:
Երկվորյակներ
Դուք մշտապես փոխում եք ձեր որոշումները, և ձեզ դժվար է կենտրոնանալ կոնկրետ բանի վրա: Փչացնում եք ձեր հարաբերությունները՝ մտածելով, որ դուք իրար համար չեք ստեղծված:
Խեցգետին
Կարծում եք, որ պետք է ամեն ինչ ձեր ձեռքում լինի: Սակայն դուք միայնակ չեք կարող ամեն ինչ կառավարել: Ձեր կողակցին կարող եք հոգնեցուցիչ թվալ: Սա կպատահի այն դեպքում, եթե դուք փորձեք ավելին իմանալ նրա մասին, քան պետք է:
Առյուծ
Ձեզ համար ամեն ինչ իդեալական պետք է լինի: Եթե ինչ-որ բան ձեր սրտով չի լինում, դուք դժվարությամբ եք ընդունում ամեն ինչ: Եթե ինչ-որ մեկը համաձայն չի լինում ձեզ հետ, դուք նրան դուրս եք հանում ձեր կյանքից:
Կույս
Ձեզ համար դժվար է լուրջ հարաբերություններ կառուցել: Դուք անդադար բողոքում եք և դժգոհում ամենաչնչին բաներից: Ձեր վատատեսությունն ամեն ինչ փչացնում է: Անհնար է երջանիկ լինել ինչ-որ մեկի հետ, քանի դեռ դուք ինքներդ երջանիկ չեք:
Դուք բարի և նուրբ հոգի ունեք, սակայն երբեմն չափից դուրս զգացմունքային եք: Ձեզ թվում է, որ զուգընկերը միշտ խաղում է ձեր զգացմունքների հետ և ցավեցնում. արդյունքում դուք անդադար լաց եք լինում: Դուք այս ձևով փչացնում եք հարաբերությունները: Պետք է հասկանաք, որ պետք չէ ամեն ինչ սրտին մոտ ընդունել:
Կարիճ
Դուք չափից շատ եք մարդկանց վանում ձեզանից ձեր վերաբերմունքով: Եթե նրանք չեն արդարացնում ձեր սպասումները, առանց մտածելու դուրս եք հանում կյանքից նրանց և երկրորդ շանս չեն տալիս:
Աղեղնավոր
Դուք շատ թեթև եք նայում կյանքին, և սա շատ է օգնում ձեզ հարաբերություններում: Սակայն դուք ժամանկ առ ժամանակ սկսում եք մտածել, որ զուգընկերը ձեզ արժանի չէ: Հիշեցե՛ք, որ ոչ բոլոր մարդիկ կարող են համապատասխանել ձեզ:
Այծեղջյուր
Դուք շատ լավ եք կարողանում թաքցնել ձեր զգացմունքները՝ պաշտպանելով ձեր սիրտը ցավից: Հարաբերությունները փչացնում եք ձեր սառնությամբ և ներամփոփությամբ: Նա ձեր կողքին է, որպեսզի պաշտպանի ձեզ՝ չնայած այն բանին, որ դուք բավականին վատ եք տրամադրված:
Ջրհոս
Դուք չափազանց թեթևամիտ եք, և սա ձեր միակ մինուսն է: Կարող եք սիրել մեկին ձեր ողջ էությամբ և նրան ցույց չտալ այդ սերը: Կարծում եք, որ սա բնական է, բայց այդպես չէ: Հարաբերությունները ջանք են պահանջում, և եթե դուք չաշխատեք սրա վրա, ուրեմն՝ միայնակ կլինեք:
Ձկներ
Ձեր պարզությունը և անկեղծությունը երբեմն խանգարում են ձեզ: Դուք սիրում եք շփվել բոլորի հետ. սա հրաշալի է, բայց երբեմն դուք չափը կորցնում եք: Ձեր զուգընկերը սա կարող է որպես դավաճանություն ընկալել: Այնպես որ, միշտ հիշեք չափի մասին: