7 անհավանական բան, որ կկատարվի ձեր օրգանիզմի հետ, եթե հրաժարվեք սուրճից. այս ցանկն ուղղակի կապշեցնի ձեզ
LIFEՍա ձեզ համար է, եթե Ձեր օրն առանց սուրճի չեք պատկերացնում…
Եկեք տեսնենք, թե ինչ է լինում մեր օրգանիզմի հետ, երբ այն կոֆեին չի ստանում:
քիչ անհանգստություն. եթե Դուք չափից շատ անհանգստություն կամ տագնապային զգացողություն ունեք, պատճառը կարող է կոֆեինը լինել: Ավելին՝ կոֆեինի չարաշահումը կարող է նաեւ անհարկի խուճապ առաջացնել մարդու մոտ: Կոֆեինի բարձր քանակությունը կարող է նաեւ դեպրեսիայի հանգեցնել:
լավ քուն. կոֆեինից կախվածությունը կարող է անդրադառնալ Ձեր քնի որակի վրա՝ էականորեն վատացնելով այն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կարող է խաթարել քնի փուլերն ու ցերեկը քնելու ցանկություն առաջացնել, հատկապես, եթե սուրճ եք խմում քնելուց առաջ:
օգտակար նյութերի ավելի լավ յուրացնում. Տանինը, որն առկա է կոֆեինի մեջ, դժվարացնում է կալցիումի, երկաթի, B վիտամինների յուրացումը:
առողջ եւ սպիտակ ատամներ. Այլեւս կասկածից վեր է, որ սուրճը եւ թեյը խամրեցնում են ատամների գույնը, իսկ սուրճի եւ գազավորված ըմպելիքների մեջ պարունակվող թթուները վնասում են էմալը:
հորմոնալ հավասարակշռություն. Կոֆեին պարունակող ըմպելիքները կանանց մոտ բարձրացնում են էստրոգենների մակարդակը, ուստի կանայք ավելի են շահում, երբ հրաժարվում են կոֆեինից:
Արյան ցածր ճնշում. Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը: Օրական 3-4 բաժակ սուրճը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:
Ավելի քիչ կնճիռներ.Եթե անհանգստանում եք շուտ ծերանալու համար, ապա լավ կանեք հրաժարվել կոֆեինից:
Կոֆեինը նվազեցնում է մաշկում կոլագենի սինթեզը, իսկ կոլագենն ուղիղ ազդեցություն ունի մաշկի, մարմնի, եղունգների վրա: