Ահա այն 5 մթերքները, որոնք «գողանում են» մեր երիտասարդությունը... ինձ համար անակնկալ էր
LIFEԲոլորին է հայտնի, որ այն ինչ մենք ուտում ենք ազդում է մեր արտաքին տեսքի և ինքնազգացողության վրա: Մեր ժամանականերում հատկապես պետք է հետևել սննդին, որովհետև շատ մթերքներ փոխարինվում են տարբեր կոնսերվանտներով, որոնք «գողանում են» մեր առողջությունն ու երիտասարդությունը: Ահա, թե որոնք են այն մթերքները, որոնք արագացնում են ծերացումը:
Տրանս ճարպեր
Տրանսճարպերի չարաշահումը հանգեցնում է ճարպակալման և սրտի հիվանդությունների առաջացմանը, դրանք օրգանիզմում առաջացնում են բորբոքային գործընթացներ: Տրանս ճարպերով հարուստ են ֆրին, պոպկորնը, թխվածքները, կրեկերները, թխվածքաբլիթները, մարգարինը և այլն:
Գլյուկոզա-ֆրուկտոզային օշարակ
Այս օշարակը փոխարինում է շաքարին, այն պարունակվում է գազավորված քաղցրահամ ըմպելիքների արտադրության մեջ, պահածոներում, վաճառասրահներում առաջարկվող քաղցրեղեններում: Այն լավացնում է համը երկարացնում է պահպանման ժամկետը: Այդ օշարակը կարող է հանգեցնել լյարդի հիվանդություններին և սրտային անբավարարությանը, նաև կարող է կարիես առաջացնել, այդ օշարակը պարունակող մթերքները արագացնում են ծերացումը:
Աղ
Աղի չարաշահումը ևս արագացնում է ծերացումը, այն նաև հիպերտոնիայի հիմնական պատճառներից մեկն է: Հնարավորին չափ պետք է քիչ օգտագործել աղ:
Ապխտած միս
Երշիկը, խոզապուխտը, բեկոնը և նման այլ մթերքներ պարունակում են կոնսերվանտներ, որոնք առաջացնում են մաշկային խնդիրներ և բորբոքային գործընթացներ, և դրա արդյունքում մաշկը կորցնում է իր թարմ տեսքը:
Ալկոհոլ
Լյարդը միշտ չէ, որ կարողանում է վերամշակել ալկոհոլը, և ալկոհոլի չվերամշակված մասը դառնում է պզուկների, ակնեի, կանճիռների առաջացման պատճառ: Մաշկը կորցնում է իր թարմությունը, թոշնում է: