Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը. ո՞ր հայտնիներն են տառապում այս հիվանդությամբ

SOCIETY

Պարկինսոնի հիվանդությունը շարժողական համակարգի քրոնիկ ու զարգացող խանգարում է: Ախտանիշները ժամանակի ընթացքում շարունակվում ու ավելի են խորանում: Միայն Ամերիկայում այս հիվանդությամբ տառապում է մոտ 1 մլն մարդ:

Past.am-ը ներկայացնում է` ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը. ո՞ր հայտնիներն են տառապում այս հիվանդությամբ, որոնք են այս հիվանդության ախտանիշները:

Պատճառն անհայտ է, թեև ներկայիս դրությամբ այն բուժում չունի, բայց կան որոշակի բժշկական գործողություններ, այդ թվում՝ ախտանիշները կարգավորող դեղեր ու վիրահատություններ: Պարկինսոնի հիվանդության ժամանակ ուղեղի կարևոր նյարդային բջիջները, որոնք կոչվում են նեյրոններ, մահանում են կամ խախտվում է նրանց ֆունկցիան:

Հիվանդությունն ուղղակիորեն ազդում է ուղեղի այն հատվածի նեյրոնների վրա, որոնք կոչվում են substanta nigra: Մահացող նեյրոնների մի մասն արտադրում է դոպամին՝ քիմիական նյութ, որն էլ ազդակներ է հաղորդում ուղեղի այն հատվածին, որը վերահսկում է շարժումն ու կոորդինացիան: Իսկ հիվանդության ժամանակ արտադրված դոպամինի քանակը նվազում է, և մարդը չի կարողանում վերահսկել իր շարժողական համակարգը:

Ախտանիշները տարբեր մարդկանց մոտ տարբեր են: Գլխավորները հետևյալներն են՝ ձեռքերի, ոտքերի, ծնոտի, դեմքի դող, սարսուռ, շարժողական համակարգի բրադիկինեզիա կամ դանդաղաշարժունություն, վերջույթների ձգվածություն, կեցվածքի անկայունություն կամ թուլացած հավասարակշռություն և կոորդինացիա:

Գիտնականները նաև ուսումնասիրել են այն գաղափարը, որ ուղեղի և մարմնի այլ հատվածների բջիջների կորուստները նույնպես հնարավոր է՝ նպաստեն Պարկինսոնի հիվանդությանը: Հետազոտությունները հայտնաբերել են, որ Պարկինսոնի հիվանդության հատկանիշները գտնվել են ոչ միայն միջնուղեղում, այլև ուղեղահիմքում և հոտառական հատվածում: Ուղեղի այս հատվածները պատասխանատու են ոչ շարժողական ֆունկցիաների համար, օրինակ՝ հոտառություն և քնի կանոնավորում:

Աշխարհի մի շարք հայտնի մարդիկ տառապում են այս հիվանդությամբ: Երգչուհի Լինդա Ռոնսթեդը զրկվել է ձայնից հիվանդության պատճառով:

Դերասան Մայքլ Ջեյ Ֆաքսը շատ երիտասարդ տարիքում է (30 տարեկան) ձեռք բերել հիվանդությունը: Նա բացել է հատուկ հաստատություն, որը ֆինանսավորում է այս հիվանդությամբ հիվանդներին՝ հիվանդությունը կանխելու կամ նրանից ազատվելու համար:

Բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի մոտ այն դրսևորվել է վերջույթներում՝ դողացող ձեռքեր և շարժողական համակարգի խանգարում: Նա նույնպես 3 բուժական հաստատություն է բացել:

Բեն Պետրիկը բեյսբոլի հայտնի մարզիկ է եղել: 20 տարեկանում նրան խոցել է այս հիվանդությունը և 7 տարի անց նրա բեյսբոլի կարիերան ավարտվել է (թեև նա 240 խաղ է անցկացրել): Նա հեղինակել է գիրք այս հիվանդության մասին:

Երաժիշտ Մորիս Ուայթը Earth, Wind & Fire խմբի հիմնադիր անդամներից է, ում մոտ ախտանիշները հայտնաբերվել են 1980-ականներին, երբ խումբը սկսել էր արդեն մեծ հեղինակություն վայելել:

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback