Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է. վարորդն ու ուղեւորը դիմել են փախուստի
SOCIETYՍեպտեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը օպերատիվ տեղեկություն ստանալով, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկը գողեր են մտել եւ գողոնը տեղավորելով տնից ոչ հեռու կայանված «ՎԱԶ 2106»-ի մեջ՝ փորձում են հեռանալ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանն իր անձնական օգտագործման մեքենայով հետապնդել է նշված «ՎԱԶ 2106»-ին, որը վարելիս է եղել Սպիտակի 28-ամյա բնակիչը, իսկ ուղեւորը եղել է համաքաղաքացի մեկ այլ 28-ամյա երիտասարդ: Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի հուշարձանի մոտ, իսկ վարորդն ու ուղեւորը դիմել են փախուստի:
Քննությունը վարում է Սպիտակի քննչական բաժինը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



