«Այնքան մեծ եմ, որ չեմ հիշում…». Թամարա Պետրոսյան
LIFEBRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում դերասանուհի Թամարա Պետրոսյանի հետ խոսել է նոր ներկայացման, սիրելի դերի, առաջին բեմելի մասին, եւ ոչ միայն:
- Քո առաջին դերը:
- Եթե հաշվի չառնենք 13-14 տարեկան հասակումս Թատերական ինստիտուտում անցած պրակտիկան, ապա Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը կնշեմ, որտեղ մարմնավորում էի Նատային:
- Առաջին բեմելը:
- Առաջին բեմելս 9 տարեկանում է եղել: Շատ լավ եմ հիշում այդ օրը: Պարի էի գնում, ու ամեն տարեվերջին համերգ էին կազմակերպում արվեստի դպրոցում: Հիշում եմ՝ բալետի հագուստով՝ «պաչկայով», «Շիլկունչիկ» էինք պարում:
- Խաղացանկումդ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:
- Բոլոր դերերս էլ ինձ համար սիրելի են, կարեւորը՝ դերը կերտելու աշխատանքը սիրես:
- Կա՞ կինոոլորտում մեկը, ով քո կուռքն է:
- Կուռքեր, առհասարակ, չունեմ, բայց կան դերասան եւ դերասանուհիներ, որոնցից շատ բան կարելի է սովորել, որովհետեւ բացարձակ խաղ են ցույց տալիս: Այդպիսի դերասաններին սիրում եմ:):
- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Մի կերպար կա, որը կցանկանայի մարմնավորել, բայց դրա մասին չեմ բարձրաձայնի:
- Դերասաններից ո՞ւմ հետ կուզես նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:
- Շատ են:): Տաղանդավոր ցանկացած մարդու հետ խաղալը գերագույն հաճույք է:
- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Հանդիսատեսի սերն՝ իր բոլոր դրսեւորումներով:
-Ոլորտում քո հայտնի ընկերը:
-Առհասարակ, ընկերներիս չեմ տարանջատում, հանրությանը հայտնի են, թե՝ անհայտ, նույն ոլորտից են, թե՝ ոչ: Ընկերությունն իմ կյանքում շատ մեծ տեղ ունի, այնպես որ, ընկերներս լավ գիտեն, թե ով են իրենք ինձ համար, եւ հակառակը:
-Ոլորտում քո խորհրդատուն ու քննադատը:
- Իմ խորհրդատուն ինձ սիրող գործընկերներս են:
Շարունակությունը՝ այստեղ