ՈւԵՖԱ-ի նախագահ Չեֆերինը ժամանեց Երեւան
SPORTՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանել է Երեւան։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։
Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:
ՈւԵՖԱ-ի նախագահին սեպտեմբերի 5-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան - Իտալիա հանդիպմանը:
Ֆոտո՝ ՀՖՖ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



