Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ընդդիմադիր քաղաքական ուժերը դադարեցրել են բոյկոտը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Սվազիլենդ` Անկախության օր, Բոնեյրե` Դրոշի օր, Բուլղարիա` Միավորման օր, Պակիստան՝ Պաշտպանության օր, Մերձդնեստր՝ Զինված ուժերի օր, Չիլի՝ Ազգային միասնության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1831– ծնվել է է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանը։

1955 - Ստամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր, տուժել են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները:

1957– ծնվել է լրագրող, լուսանկարիչ Վահան Ամատունին։

1964– ծնվել է ռուս ճանաչված ֆուտբոլիստ, «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը։

2001-Հայաստանի պղնձահանքերի շահագործումը տրվել է շվեյցարական «Մանես և Վալեքս» ընկերությանը:

2005-հայաստանյան հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հաստատել են, որ մտադիր են դադարեցնել դեռևս 2004-ին հայտարարված բոյկոտը և լիարժեքորեն մասնակցել խորհրդարանական աշխատանքներին:

2006-առավոտյան Բայրոնի փողոցի սկզբնամասում սպանվել է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը

2008-Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն է կրել Թուրքիայի հավաքականից 0:2 հաշվով: Հանդիպմանը մարզադաշտի կառավարական օթյակից հետևել են երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը և Աբդուլլա Գյուլը:

2010-Փարպի գյուղի մոտակայքում` «Ներքին նավեր» կոչվող դամբարանադաշտում, որ թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսով, պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու բացառիկ գտածոներ՝ ձիու զոհաբերության հնագույն օրինակ և հանգուցյալի գլխի տակ խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլ

2011-Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում խոշոր՝ 4:0 հաշվով հաղթել է խմբի առաջատարներից մեկը համարվող Սլովակիայի թիմին։

2013-Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի 7-րդ փուլում Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում 2:1 հաշվով հաղթել է Չեխիայի թիմին։

2016-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքի դիմաց դաժան ծեծի են ենթարկել

ԱՇԽԱՐՀ

394– Ֆրիգիդ գետի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Արևմտյան Հռոմեական Կայսրության և Արևել յան Հռոմեական Կայսրության միջև։

1522– Ֆերնան Մագելանի «Վիկտորիա» նավը կենդանի մնացած 18 հոգանոց անձնակազմով վերադարձել է Եվրոպա՝ ավարտելով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1716 —Բոստոնում ավարտվել է առաջին ամերիկյան փարոսի շինարարությունը:

1766 –ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ջոն Դալթոնը:

1819 —Թոմաս Բլանչարդը արտոնագրել է փականագործական հաստոցը:

1852 —Մանչեստերում բացվել է Բրիտանիայի առաջին անվճար գրադարանը:

1885- Արևել յան Ռումելիան միավորվել է Բուլղարիայի հետ:

1920- Բուխարայում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1952– Ժնևում ստորագրվել է հեղինակային իրավունքի մասին հռչակագիրը։

1986- Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանել են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի:

1941-«Պրավդան» առաջին անգամ պարտիզաններին անվանել է «ժողովրդական վրիժառուներ»:

1987 —ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում առաջին անգամ վիրաբուժական միջամտությամբ անջատել են սիամական եկվորյակներին:

1989 —համակարգչային սխալի պատճառով ավելի քան 41 հազար փարիզցիներ ստացել են ծանուցում այն մասին, որ նրանց կողմից իրականացվել է հանցագործություն՝ սպանություն, կողոպուտ, ՃԵԿ խախտում և այլն:

1991-Խորհրդային Միությունը ճանաչել է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը:

- Լենինգրադ (1924 թվականից) անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվել է Սանկտ Պետերբուրգ նախկին անունը:

-Չեչնիան հայտարարել է իրեն անկախ պետություն:

1997 - Լոնդոնում տեղի է ունեցել Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:

2007– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լուչիանո Պավարոտին։

Կամո Խաչիկյան

 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms