Ինչ է կարելի և չի կարելի անել ամսականների օրերին. միֆեր և իրականություն
LIFEԱմսականների ժամանակ կանայք բազմաթիվ խնդիրների հետ են բախվում։ Բացի տրամադրության անկումներից և ցավային զգացողություններից, շատերիս մոտ զգայուն է դառնում կուրծքը, փորն է մեծանում, դեմքին պզուկներ են հայտնվում, սրտխառնոց և գլխացավ է նկատվում։
Այս օրերի հետ կապված բազմաթիվ միֆեր կան, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել, բայց դրանցից ոչ բոլորն են ճշմարիտ։
Եկեք EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե իրականում ինչ է կարելի անել և ինչը՝ ոչ։
1. Չի կարելի վաննա ընդունել. միֆ է
Չնայած հակառակ կարծիքին, ամսականների ընթացքում վաննա ոչ միայն կարելի է ընդունել, այլև խորհուրդ է տրվում։ Դա կարող է թեթևացնել դաշտանային սպազմերը և թուլացնել մկանային լարվածությունը։ Վաննան հակացուցված է միայն առատ արյունահոսության և նորագոյացությունների դեպքում (կիստաներ, լեյոմիոմաներ)։
2. Չի կարելի որոշակի մթերքներ ուտել. ճիշտ է
Որոշ մթերքներ ցանկալի է բացառել դաշտանի օրերին. Դրանք կարող են ուժեղացնել ախտանիշները։ Դրանք են.
- Սուրճ
- Կաթնամթերք
- Յուղոտ և կծու սնունդ
- Կոնֆետներ և շաքար պարոնակող այլ մթերքներ
3. Չի կարելի սպորտով զբաղվել. միֆ է
Ինչպես և վաննայի դեպքում, վարժությունները ոչ միայն հակացուցված են այդ օրերին, այլև օգտակար են։ Սակայն լավ կլինի մոռանալ ուժային վարժությունների մասին։
Շարունակությունը՝ այստեղ