Yerevan, 02.August.2026,
00
:
00
BREAKING


«Կա՛մ շա­հագր­գիռ են իշ­խա­նու­թյուն­նե­րին պաշտ­պա­նե­լու հար­ցում, կա՛մ էլ ուղ­ղա­կի հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի ան­հույս զո­հեր են»

INTERVIEW

«Նիկոլին աստված նշանակել է հայ ազգի փրկիչ», «Դուք փոքր եք, որ դեմ գնաք մեր տիրոջը՝ Նիկոլին», «Փաշինյանը մեր Հիսուսն է» և այսպես շարունակ:

Համացանցում՝ իշխանության քննադատությամբ հանդես եկող գրառումների տակ պարբերաբար կարելի է նման մեկնաբանությունների հանդիպել: Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ նման մտքեր արտահայտողը կրոնական շատ ուժեղ զգացմունքներ ունեցող մարդ է:

«Խոսքը կրոնական սրված, նույնիսկ ադեկվատությունից դուրս եկող անձնավորության մասին է: Մարդկանց մոտ շատ նորմալ են կրոնական զգացմունքները:

Դրանք անհրաժեշտ են նրանց բարոյական կերպարի ամբողջացման համար, բայց, ինչպես բոլոր հարցերում, այստեղ էլ կան ծայրահեղություններ, իսկ դրանք արդեն հարում են հիվանդության:

Ձեր բերած օրինակներն, իմ կարծիքով, շատ նման են կրոնախևությանը: Կա օրինաչափություն, որ երկրի ղեկավարի, առաջնորդի կերպարը խորքային հոգեբանական մակարդակում ասոցացվում է հոր, իսկ վերջինս էլ աստծո կերպարի հետ:

Այսինքն՝ այստեղ գործ ունենք որոշակի կա՛մ պաթոլոգիական, կա՛մ դրա սահմանին գտնվող կրոնական զգացմունքների հետ, որտեղ արդեն տրամաբանությանը տեղ չկա:

Եթե փորձես խոսել այդ մարդու հետ, հարցնել, թե որն է նրա փաստարկը, համոզված եմ՝ որևէ փաստարկ չի ներկայացնի, այլ կկրկնի նույն բանը:

Հակված եմ, որ այսպիսի մասնավոր դեպքերն այսօրվա տրամադրություններում ոգի կազմել չեն կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Հոգեբանը նշում է՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների սկզբում կարող էինք այս տեսակի որոշակի որակի մասին խոսել, քանի որ ուժեղ հույզերի ազդեցության տակ մարդկանց մոտ, որոնք այդպիսի հակվածություններ ունեն, դրանք կարող են էլ ավելի սրվել:

«Բայց հետո կյանքը, փաստերը, նոր տպավորությունները մարդկանց հեռացնում են ծայրահեղություններից: Այսօր համոզված եմ, որ այդ ծայրահեղություններից հեռացածներն ավելի շատ են, քան դրանցում «խրված», մնացածները:

Իրենք խնդիր ունեն»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Նալչաջյանի կարծիքով՝ Հայաստանը ներքաշված է հոգեբանական լուրջ պատերազմի մեջ:

«Դիտարկելով առկա իրողությունները, հասարակական տրամադրությունները՝ կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր ներքաշված է հոգեբանական շատ լուրջ պատերազմի մեջ: Այն յուրահատուկ է նրանով, որ մինչև գլխի ես ընկնում, որ դու պատերազմում ես, արդեն շատ-շատ իրադարձություններ առաջ են գնում:

Վերջին ժամանակահատվածն այդ պատերազմի շատ ակնհայտ փուլն է, նույնիսկ պարտադիր չէ մասնագետ լինել տեսնելու համար: Հոգեբանական պատերազմի զենքերը ստեղծողները միամիտ մարդիկ չեն, իրենք շատ լավ տեղեկացված են, զենքերը մշակելիս հաշվի են առնված մարդկային հոգեբանության խորքային նրբերանգները:

Գործ ունենք պատրաստված, մտածված պատերազմի հետ: Նրանք, ովքեր աստվածացնում են, օրինակ, այս կամ այն պաշտոնյային, հոգեբանական զոհի տեսակ են:

Պատկերացրեք մարդու, որն ունի կայուն համոզմունք, դիրքորոշում, նույնիսկ հանուն դրա վիճել է հարազատ մարդկանց հետ: 

Նրա համար շատ դժվար է հրաժարվել իր տեսակետից ու ասել՝ սխալվել էի: Մարդկանց, որոնք ընկել են այդ հոսանքի տակ, պետք չէ նվաստացնել. շատ դժվար էր չընկնել այդ տրամադրությունների տակ, այնպիսի միջոցներ էին կիրառվում, որ «խայծը կուլ չտալը» բարդ էր՝ նույնիսկ խելացի ու հավասարակշռված մարդկանց համար»,-կարծում է հոգեբանը:

Նա նաև նշում է՝ լավ կլիներ, որ այս հարցերին մասնագետները պատասխանեին՝ հիմնվելով գիտության վրա: Օրինակ, սոցիալ-հոգեբանական հետազոտություն անցկացվեր և հասկանային այս պահի զարկերակը:

«Սոցցանցերը շատ հետաքրքիր են հասարակական տրամադրությունները շոշափելու համար: Բայց այստեղ չենք կարող լիարժեք ճշգրիտ պատկեր ունենալ հենց միայն այն պատճառով, որ, օրինակ, Facebook-ը լցված է ֆեյքերով, վճարվածներով, բացի այն մարդկանցից, որոնք իրենց կայուն գիծն առաջ են տանում: Facebook-ը տալիս է որոշակի պատկերացում, այդ առումով հետաքրքիր է, որովհետև, ի վերջո, այդ ֆեյքի հետևում էլ մարդիկ կան՝ իրենց դիրքորոշումներով, համոզմունքներով, վարքով: 

Բայց այստեղ սխալվելու ծուղակներ ունենք: Խայտառակություն եմ համարում այն հայհոյանքները, որ հնչում են, հատկապես, երբ հայհոյում են կանայք: Եթե ունես հակառակ տեսակետը, ապացուցի՛ր:

Մեծ մասամբ տեսնում եմ, որ մարդկանց աստվածացնողները փաստերի տիրույթում չեն կարողանում գոյատևել: Կարծում եմ՝ այս տեսակի մարդիկ կա՛մ շահագրգիռ են իշխանություններին պաշտպանելու հարցում, կա՛մ էլ ուղղակի հոգեբանական պատերազմի անհույս զոհեր են»,-փաստում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև հասարակական ներկայիս տրամադրություններին: Մարդիկ իրար չեն լսում, վիրավորում են: Նալչաջյանը կարծում է, որ սա հոգեբանական պատերազմի ցանկալի վիճակներից մեկն է:

«Սա շատ վտանգավոր պատերազմ է: Ամեն ինչ մտածված է: Հասարակության մեջ այս տրամաբանական, պատճառահետևանքային հարցերը մինչև տեղ հասնեն, գնացքը գնացած կլինի:

Այս իմաստով պետք է ճիշտ քարոզչական աշխատանք տանել: Ինչպես մեզ հետ խաղեր խաղացողներն են ճշգրիտ աշխատում, նույն կերպ ճշգրիտ պետք է աշխատենք մեր ժողովրդի հետ:

Իհարկե, կա հասարակության առողջացման գործընթաց, այն ակնհայտ է, լավատեսությամբ եմ տրամադրված: Մարդիկ այնպիսի ազդակներ են ստանում գրեթե ամեն օր, որ դրանք կարող են նրանց դուրս բերել ստեղծված վիճակից»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments