Չինաստանում մաքսայինները 386 կգ չորացրած օձ են առգրավել
INTERNATIONAL NEWSՉինական Չուանչժոու քաղաքում մաքսային ծառայության աշխատակիցները 386 կգ չորացրած օձ են առգրավել, որը ներկրել են անօրինական ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը:
Օձերը հայտնաբերվել են մոտ 10 տոննա ներկրված ապրանքներում, որոնք հայտարարագրվել են որպես գեկոն տեսակի եւ չինական սահնօձ տեսակի օձեր:
Մաքսայինները 256,8 կգ չորացրած վիշապօձեր եւ 128,8 կգ հնդկական թքող կոբրա են հայտնաբերել: Այդ տեսակները պաշտպանվում են միջազգային առեւտրի կոնվենցիայով եւ կարող են արտահանվել միայն իրավական փաստաթղթերի առկայության դեպքում:
2019 թվականից Գուանչժոուի մաքսային ծառայությունը խստացրել էր անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների մաքսանենգության դեմ պայքարը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



