Գաղտնի և ամոթալի հաճույքների հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
LIFEՅուրաքանչյուր մարդ, անկախ սեռից, տարիքից և մաշկի գույնից, բնավորության իր առանձնահատկություններն ու նախընտրություններն ունի։ Բայց եթե որոշ առանձնահատկություններով մենք հպարտանում ենք և ի ցույց դնում դրանք, ապա մյուսները թաքցնում ենք բոլորից՝ դրանք համարելով ամոթալի և նույնիսկ լպիրշ։ Իսկ ի՞նչ առանձնահատկություններ են դրանք՝ ըստ աստղաբանների։
Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները մի ընդգծված ամոթալի գիծ ունեն․ նրանք սիրում են ընդհատել զրուցակցին, որպեսզի պատմեն իրենց հետաքրքիր պատմությունը։ Ինչ էլ որ նրանք պատմում են, անպայման գույներ են ավելացնում և մի թեթև հորինում։ Երբեմն Խոյն այնքան է տարվում, որ ինքն էլ սկսում է հավատալ իր հորինած պատմությանը։ Իսկ դա խոսում է նրա ինքնասիրահարվածության մասին, որն ամոթալի հատկություն է, և որից պետք է ազատվել։
Ցուլ
Ցուլերն անհավանական աշխատասիրություն և համառություն ունենալով հանդերձ ձգվում են դեպի ծուլությունն ու հնարավոր բոլոր վայելքները։ Ցուլերը հակվածություն ունեն շատակերության։ Նրանք գիշերվա կեսին էլ կարող են վեր կենալ, որպեսզի սառնարանից ապուխտի մի համեղ կտոր հանեն և ուրախացնեն իրենց դրանով։ Բացի դրանից՝ նրանք գաղտնի էրոտոման են, որոնք հաճախ երկակի կյանք են վարում միայն նրա համար, որպեսզի մշտապես վայելեն սեռական հաճույքները։
Երկվորյակ
Երկվորյակների շատախոսության մասին լեգենդներ են պտտվում։ Այս մարդիկ այնքան են սիրում շփվել, որ հաճախ չափերն անցնում են՝ սկսելով քննարկել մարդու նույնիսկ ինտիմ մանրամասները նրա մեջքի հետևից։ Բայց ամենաամոթալին այն է, որ եթե Երկվորյակը պատմելու բան չունի, նա սկսում է հորինել և հետո տարածել իր հորինած պատմությունն աշխարհով մեկ։