Արցախը դարձել է էլէներգիա արտահանող երկիր. Պետնախարար
ECONOMICSԱրցախում 2018թ.-ին առաջին անգամ արձանագրվել է էլեկտոէներգիայի ավելի մեծ արտադրություն, քան սպառում, ինչի արդյունքում էլէներգիան արտահանվել է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Հայաստան է արտահանվել ավելի քան 17մլն կիլովատ ժամ էլէեկտրոէներգիա: Կարող ենք արձանագրել, որ հանդիսանում ենք էլէներգիա արտահանող երկիր: Այս տարի նախատեսում ենք էապես ավելացնել այդ ցուցանիշը, մտադիր ենք արտահանել 100մլն կիլովատ ժամ արտահանում»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա այս ցուցանիշը որակեց որպես դրական քայլ. «Էներգետիկ անկախության տեսակետից սա դրական քայլ է»:
Մարտիրոսյանի խոսքով՝ Արցախում էլէներգիան արտադրվում է բացառապես ՀԷԿ-ով, ինչը բնապահպանական առումով դրական է, քանի որ համարվում է վերականգնվող էլէկտորէներգիա: «Աշխատանքներ ենք իրականացնում արեւային էլէներգիայի արտադրության ուղղությամբ, արդեն համապատասխան օրենսդրական եւ իրավական փաթեթեներն ընդունված են: Արդեն ունենք առաջարկներ այդ ոլորտում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ»,- ասաց պետնախարարը, նշելով, որ ներդրողները եւ երկրից են, եւ արտերկրից: