Պերմից ըմբիշը երկու բեռնատարից բաղկացած ավտոգնացք է քաշել
SPORTՊերմից ըմբիշ Բորիս Խարլամովը սահմանել է Ռուսաստանի նոր ռեկորդ: 21-ամյա մարզիկը քաշել է երկու բեռնատարից կազմված 30.3 տոննա քաշով ավտոգնացքը 35 վայրկյանում 4մ 75սմ հեռավորության վրա: Ինքը՝ մարզիկը, կշռում է 98 կգ, իսկ ավտոգնացքի ընդհանուր զանգվածը գերազանցում է նրա քաշն ավելի քան 300 անգամ, հաղորդում է «Պրո Պերմ» պորտալը:
2018 թվականի մայիսի 9-ին երիտասարդ տղամարդն արդեն փորձել է հաստատել նոր ռեկորդ: Այդ ժամանակ նա փորձել էր տեղափոխել 41 տոննա կշռող «Սմերչ» հրթիռային սարքավորումը: Նրան հաջողվել էր տեխնիկան տեղաշարժել, սակայն դա բավարար չէր ռեկորդ սահմանելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



