Եվրո-2020․ Իտալիայի եւ Իսպանիայի 6-րդ հաղթանակները, օրվա արդյունքները
SPORTՖուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Իտալիայի հավաքականը Տամպերեում հյուրընկալվեց Ֆինլանդիայի թիմին եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Իտալիան 6 հաղթանակից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ֆինլանդիան 12 միավորով երկրորդն է։ Հայաստանի հավաքականը երրորդն է՝ 9 միավոր։
Հունաստանի թիմը 1։1 հաշվով խաղաց Լիխտեյնշտեյնի հետ եւ 5 միավորով մնաց 5-րդ տեղում՝ չօգտվելով Բոսնիային (7 միավոր) հավասարվելու հնարավորությունից։
Հոկտեմբերի 12-ին անցկացվելիք հաջորդ տուրում Հայաստանը կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, Ֆինլանդիան՝ բոսնիացիներին, Իտալիան՝ Հունաստանին։
F խմբում 6-րդ հաղթանակը տարավ Իսպանիայի հավաքականը, որի մրցակիցը Ֆարերյան կղզիների թիմն էր։ Իսպանացիները հաղթեցին 4։0 հաշվով։
F խումբ
Իսպանիա - Ֆարերյան կղզիներ՝ 4։0 (տեսանյութ)
Ռոդրիգո, 13, 50, Պակո Ալկասեր, 90, 90+3
Շվեդիա - Նորվեգիա՝ 1։1
Էմիլ Ֆորսբերգ, 60 - Ստեֆան Յոհանսեն, 45
Ռումինիա - Մալթա՝ 1։0
Գեորգե Պուշկաշ, 47
J խումբ
Ֆինլանդիա - Իտալիա՝ 1։2 (տեսանյութ)
Տեեմու Պուկի, 72, 11մ - Չիրո Իմոբիլե, 59, Ժորժինյո, 79, 11մ
Հունաստան - Լիխտենշտեյն՝ 1։1
Գեորգիոս Մասուրաս, 33 – Դենիս Սալանովիչ, 85
Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 4։2 (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյան, 3, 66, Հովհաննես Համբարձումյան, 77, Ստյեպան Լոնչար, 90+5 ինքնագոլ - Էդին Ջեկո, 13, Ամեր Գոյակ, 70