«2015 թվականի դեկտեմբերիին, երբ ես տեսա այս լուսանկարը, հասկացա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ: Ես փորձում էի զգալ ուռուցքը, բայց չէի կարողանում: Բայց ես ամեն դեպքում դիմեցի բժշկի և 5 օրից ինձ մոտ ախտորոշեցին 4-րդ ստադիայում գտնվող կրծքագեղձի ուռուցք Ես գիտեի՝ ինչ է նշանակում կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլում: Ես հայտնաբերեցի այն, ընդամենը մի լուսանկարի միջոցով, որն ինձ հուշեց, որ ես նման հիվանդություն ունեմ:
Լավություն արեք ձեզ, դադարեք խաղալ կյանքի հետ և սկսեք ձեզ օգնել: Ուսումնասիրեք կրծքագեղձի քաղցկեղըև դրա մասին իրական պատկերացում կազմեք» :
Ահա և լուսանկարը, որն օգնեց Էրինին բացահայտել կրծքագեղձի քաղցկեղը:
Պատկերը պարունակում է մի դյուժին կիտրոններ՝ կարտոնից արկղում, որը հանդիսանում է «Ճանաչիր քո կիտրոնները» ընկերության մի մասը, կազմակերպված Համաշխարհային կրծքի քաղցկեղի կազմակերպության կողմից (Worldwide Breast Cancer). Գրաֆիկը ցույց է տալիս տասներկու տարբեր ախտանիշներ, որոնք կանայք պետք է իմանան, որպեսզի կրծքագեղձի քաղցկեղը ախտորոշվի:
Կանայք՛, զգոն եղեք, ստուգեք ինքներդ ձեր մարմինը այս ախտանշանների առկայությունը զգալու համար: Ամենահարմար ժամանակը, որպեսզի ստուգեք՝ արդյոք դուք կրծքագեղձի խնդիրներ ունեք, թե ոչ, դա կրիտիկական օրերի ավարտից մի քանի օր հետո է: Կրծքագեղձի ուռուցքը տարբերվում է սովորական գեղձերից: Դա հաճախ կոշտ և անշարժ է և կարող է ունենալ ցանկացած ձև կամ չափ: