Խոշոր հրդեհ՝ «Բուլվար Հոթել» հյուրանոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. Տարհանվել է 46 մարդ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:
Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



