Հիմա էլ նոր թրենդ՝ շրթունքների փոքրացում, այո՛-այո՛, ճիշտ կարդացիք, փոքրացում. ուր է գլորվում այս աշխարհը…
PHOTOՎերջին շրջանում սոցցանցերում ավելի հաճախ են հանդիպում շրթունքների չափսերի փոփոխության նոր տենդենցներ:
Դրանցից մեկը շրթունքների չափսի փոքրացումն է:
Նյու-Յորքի պլաստիկ վիրաբույժ Մելիսա Դոֆթի խոսքերով, ով մասնագիտացել է պլաստիկ վիրաբուժության մեջ, գնալով շատանում են շրթունքների փոքրացմանն ուղղված պրոցեդուրաները, որը որպես կանոն ավելի տարածված է ասիական երկրներում:
Ինչպես բացատրում է բժիշկ Դոֆթը, պրոցեդուրան իր մեջ ներառում է շրթունքներից մաշկի հատուկ հեռացում, և դրվում են կարեր շրթունքների նոր գծի ստեղծման համար, արդյունքում ստացվում է շրթունքների փոքր, ավելի բարակ ուրվագիծ:
Չնայած շրթունքների փոքրացումը կատարվում է որպես ամբուլատոր պրոցեդուրա, այնուամենայնիվ այն վիրահատություն է, որը տևում է 15-30 րոպե կախված հեռացվող հյուսվածքի քանակից:
Կարերը կամ ներծծվում են կամ հեռացվում են ձեռքով:
Ցավը տանելի է և լիովին ապաքինումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:
Այն դեպքում, երբ շրթունքների մեծացումը կազմում է 500 –ից մինչև 2000 դոլար, փոքրացման պրոցեդուրայի արժեքը կազմում է 1000 –ից 3000 դոլար:
Նյու-Յորքում այն կազմում է 7000 դոլար: