Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հոգեբանական թեստ. ի՞նչ է պատմում Ձեր ծննդյան ամսաթիվը Ձեր մասին

LIFE

 

Առավել մանրամասն ՝ այստեղ


Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, Դուք N 1-ն եք:

 

 Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 2-ին, 11-ին, 20-ին, 29-ին, Դուք N 2-ն եք:

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին, Դուք N 3-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 4-ին, 13-ին, 22-ին, 31-ին, Դուք N 4-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 5-ին,14-ին, 23-ին, Դուք N 5-ն եք:

 

Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 6-ին,15-ին, 24-ին, Դուք N 6-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 7-ին,16-ին, 25-ին, Դուք N 7-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 8-ին,17-ին, 26-ին, Դուք N 8-ն եք:
Եթե Դուք ծնվել եք որևէ ամսի 9-ին,18-ին, 27-ին, Դուք N 9-ն եք:

 

1: Դուք խելացի եք, ուղղախոս, զվարճալի, համառ, աշխատասեր, ազնիվ, բարեսիրտ, զայրացկոտ և ինքնավստահ: Այս ամսաթվերին ծնվածները հաճախ դառնում են հայտնի մարդիկ և իշխանության ներկայացուցիչներ: Դուք ձգտում եք անկախ լինել, երբեք չեք ցանկանում հնազադվել այլոց և լինել այլոց ենթակայութան ներքո: Դուք հավանաբար կսիրահարվեք երիտասարդ հասակում, սակայն կամուսնանաք ավելի հասուն տարիքում: Դուք հաճախ եք խնդիրներ ունենում այն մարդկանց հետ, ում տեսակետները հակասում են Ձեր տեսակետներին: Վաղ թե ուշ Դուք Ձեր թշնամիներից վրեժ եք լուծում: Դուք տաղանդավոր ու դրական անձնավորություն եք և նվաճում եք մարդկանց հարգանքը: Այնուամենայնիվ, Ձեր կյանքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն արատավորել Ձեր անունը: Ձեր խելքը և պահվածքը  կհարուցի որոշ մարդկանց նախանձն ու ատելությունը: Դուք սքանչելի կին/ամուսին և հրաշալի երեխաներ կունենաք: Ձեզ խորհուրդ է տրվում զույգ կազմել 4,6,8, 3,5 կամ 7 համարի հետ:

 

2: Դուք միշտ կվայելեք շրջապատի սերն ու բարեհաճ վերաբերմունքը: Դուք շատ երազկոտ, անվստահ ու անկանխատեսելի մարդ եք: Ժամանակի ընթացքում Դուք փոխվում եք և հարմարվում նոր պայմաններին: Դուք մի փոքր եսասեր եք: Աչքի եք ընկնում արվեստի ոլորտում ունեցած տաղանդով և ճարտար լեզվով:  Քանի որ Դուք շատ հակասական եք, Դուք կարող եք դառնալ հաջորդ Մահաթմա Գանդին, ով սեր ու խաղաղություն է բերում իր հետ կամ Հիտլերը, ով ցանկանում է ոչնչացնել մարդկությանը և խաթարել խաղաղությունը: Դուք ջերմեռանդ հավատացյալ եք, և Ձեր հավատքն օգնում է Ձեզ ավելի ուժեղ լինել: Դուք կարողանում եք կանխատեսել, թե ինչ է պատահելու ապագայում: Հավանական է, որ Դուք արվեստի մարդ դառնաք: Սիրային հարցերում Դուք դժվարությունների կբախվեք: Նախքան ամուսնանալը հնարավոր են անհաջող ավարտով սիրավեպեր: Ամուսնությունից հետո Դուք պատրաստ կլինեք զոհաբերության գնալ հանուն ընտանիքի: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 5 և 9 համարները:

 

3: Դուք եսասեր, բայցև կրոնապաշտ անձնավորություն եք: Կայնքի վաղ շրջանում հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Դուք կարողանում եք ազդեցիկ ելույթներ ունենալ և բոլորին հմայել Ձեր ուրախ ու գեղեցիկ դեմքով: Ուր էլ որ գնաք, Դուք միշտ հասնում եք Ձեր ուզածին: Դուք ծնված օրից ցանկացել եք ջանասիրաբար աշխատել բարձունքների հասնելու համար: Ձեզ ոչինչ հենց այնպես չի տրվում: Դուք հաճախ օրինակ եք ծառայում մյուսների համար:
Ձեզ հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն երբ Դուք ինչ-որ մեկի հավանում եք, նրա հետ ամուր ընկերական հարաբերությունների մեջ եք մտնում: Ձեր կյանքը լի է անհանգստություններով ու խնդիրներով, սակայն դրանք երկար չեն տևի: Դուք լավ ընտանիք ու հրաշալի երեխաներ կունենաք: Դուք չափից ավելի շատ կարևորություն եք տալիս փողին ու նյութական արժեքներին, սակայն միաժամանակ ազատասեր եք, նպատակասլաց ու հույս եք տալիս բոլորին: Ձեզ խորհուրդ չի տրվում զույգ կազմել ամսի 21-ին ծնվածների հետ: Դուք կարող եք լավ ընտանիք կազմել 1, 3, 5, 6 և 9 համարների հետ:

 

4: Դուք շատ համառ ու աշխատասեր անձնավորություն եք, սակայն կյանքի կարևոր հարցերում Ձեր բախտն այնքան էլ չի բերում: Դուք կոպիտ եք արտահայտվում, ինչը շատերին վանում է Ձեզնից: Դուք ժամանակ առ ժամանակ տհաճություն եք պատճառում մարդկանց, սակայն հաճախ նաև օգնում եք նրանց լուծել իրենց խնդիրները:  Եթե Դուք աղջիկ եք, Դուք ուսումնատենչ եք և մեծ սեր եք տածում արվեստի հանդեպ: Եթե Դուք տղա եք, Դուք շատ զվարճասեր եք ու ժամանակի մեծ մասն անցկացնում եք աղջիկների հետ: Հավանական է, որ Ձեր ընկերները խլեն Ձեր ժամանակը և վատնեն Ձեր գումարը, իսկ Դուք մնաք ձեռնունայն ու չիմանաք՝ ինչ անել: Զգո՛ւյշ եղեք: Դուք չափից ավելի շռայլ եք: Դուք միշտ պատրաստակամ եք օգնության ձեռք մեկնել Ձեր ընտանիքին ու ընկերներին: Դուք հաճախ եք հիասթափվում կյանքի դժվարությունների պատճառով: Այնուամենայնիվ, ընտանեկան կյանքում Դուք բավականին հաջողակ եք լինելու: Դուք ընտանիքի հոգատար հայր/մայր կլինեք: Ընտանիք կազմելու համար Ձեզ համապատասխանում են 1, 8, 5, 6 և 7 համարները:

 

5: Դուք կարող եք շփման եզրեր գտնել անգամ Ձեր թշնամիների հետ և առաջ տանել Ձեր գործերը: Դուք գործնական մտածելակերպ ունեք, սակայն հաճախ որոշումներ եք կայացնում պահի ազդեցության տակ: Դուք անում եք այն ամենը, ինչ Ձեր սիրտն է ուզում: Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները մշտապես զգում են Ձեր աջակցության կարիքը: Դուք աչքի եք ընկնում հումորի զգացումով: Դուք մի քանի սիրավեպեր կունենաք, իսկ երբ վերջապես ամուսնանաք, մի փոքր եսասեր կդառնաք: Հնարավոր է, որ ամուսնանալուց հետո դավաճանեք Ձեր երկրորդ կեսին: Ամեն ինչ դեռևս Ձեր ձեռքում է, և այս սցենարից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելի հավատարիմ դառնալ: Դուք ազատասեր ու հետաքրքրասեր մարդ եք, ով շարունակ ձգտում է ուսումնասիրել շրջակա աշխարհը: Դուք սեփական փորձով եք սովորում ճիշտն ու սխալը: Ձեզ ամենից ավելի համապատասխանում են 1, 2, 9, 6 և 8 համարները:

 

6: Դուք ծնված եք կյանքը վայելելու համար, սակայն հարկ եղած դեպքում Դուք կարող եք ամոքել Ձեր սիրելիների վերքերը և ինքնամոռաց հոգ տանել նրանց մասին: Դուք հաջողակ կլինեք թե՛ ուսումնական, թե՛ աշխատանքային ասպարեզներում: Առհասարակ Դուք հաջողակ ու տաղանդավոր անձնավորություն եք: Ձեր բարեսրտությունը դրսևորվում է միայն այն անձանց հանդեպ, ում Դուք սիրում ու հարգում եք: Ձեզ բուռն սիրային արկածներ են սպասվում: Հակառակ սեռի ներկայացուցիչները պարզապես խենթանում են Ձեզ համար: 6 համարի աղջիկները սովորաբար վաղ տարիքում են ամուսնանում: Նույնը չի կարելի ասել տղաների մասին: Նրանք լիուլի վայելում են իրենց երիտասարդությունը տարբեր աղջիկների հետ և ամուսնանում հասուն տարիքում: Դուք հաջողակ ամուսնական զույգ կկազմեք 1, 6, 9, 4 կամ 5 համարի հետ:

 

7: Դուք կարող եք ցանկացած մարդու գերել Ձեր հմայքով: Դուք իրատես, ինքնավստահ, շփվող, ուրախ ու տաղանդավոր անհատ եք: Ձեր հիմնական թերությունն այն է, որ Դուք չափազանց տաքարյուն եք: Դուք շատ եք կարևորում ընտանիքի դերը և պատրաստ եք հանուն ընտանիքի ինքնազոհաբերության գնալ: Ամուսնական կյանքում հնարավոր են որոշակի դժվարություններ: Այս ամսաթվերին ծնվածներից քչերին է հաջողվում անհոգ ու երջանիկ ընտանիք կազմել: Բանն այն է, որ Դուք շատ բծախնդիր եք, և Ձեզ դժվար է գոհացնել: Ձեզ ամենից համապատասխան են  1, 2 և 4 համարները:

 

8 : Դուք շատ ուժեղ անհատականություն եք: Հավանական է, որ Դուք դեռևս վաղ տարիքից տառապանքների միջով անցնեք: Հնարավոր է, որ զանազան խոչընդոտների պատճառով Դուք զրկվեք Ձեր ուսումը շարունակելու հանարավորությունից: Սակայն Դուք կյանքից դասեր կքաղեք և սեփական կենսափորձով կլրացնեք ուսման պակասը: Դուք պատրաստ եք պայքարել հանուն արդարության ու մահանալ պատերազմում: Դուք մի քանի ընկերներ ունեք, սակայն բնույթով միայնակ անձնավորություն եք: Այնուամենայնիվ, Դուք պատրաստակամ եք Ձեր ուժերի ներածին չափով աջակցել Ձեր մերձավորներին: Հենց որ ամուսանանաք, բախտը Ձեզ կժպտա, և Ձեր խնդիրները  կլուծվեն: Դուք կարգապահ, համառ ու խիզախ մարդ եք: Բնավորության այս գծերի շնորհիվ Դուք ի վերջո հաջողության կհասնեք: Ձեզ խորհուրդ է տրվում ամուսնանալ 1, 4, 5 կամ 8 համարի հետ:

 

 9: Ձեր կյանքի ճանապարհը խորդուբորդ է: Այս ամսաթվերին ծնվածները սովորաբար ընտանեկան խնդիրներ են ունենում մանկական հասակում:  Դուք հարգված եք Ձեր շրջապատում: Դուք խիզախորեն եք հաղթահարում բարդությունները և պատվով դուրս գալիս ցանկացած փորձությունից: Սիրային հարցերում դժվարությունները Ձեզնից անպակաս են, սակայն Դուք ի վերջո երջանիկ ընտանիք կկազմեք: Դուք ասես ծնված լինեք դժվարություններ հաղթահարելու ու բարձունքներ նվաճելու համար: Դուք շատ իմաստուն, համբերատար, մարդասեր ու գթառատ անձնավորություն եք: Դուք դեմ եք ցանկացած կանխակալ վերաբերմունքի և պայքարում եք խտրականության դեմ: Դուք Ձեր բնույթով այնպիսի անձնավարություն եք, որը կարող է ոգեշնչման աղբյուր հանդիսանալ շատերի համար: Ձեզ ամենից շատ համապատասխանում են 2, 3, 5, 6 և 9 համարները:

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced