Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Երբ մատ­նե­րի արան­քով են նա­յում Սև­ա­նի հիմ­նախնդ­րին

ANALYSIS

Սևանա լճի պահպանությունը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր է, որի նպատակը լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումն է։

Ներկայումս լիճը հատուկ խնամքի կարիք ունի, և ամենաառաջնահերթ խնդիրը, որ պետք է լուծվի, ջրի մակարդակի բարձրացման հարցն է։

Ջրի մակարդակն անհապաղ բարձրացնելու թեման ակտիվորեն քննարկվեց հատկապես ամռան ընթացքում, երբ լճի առանձին հատվածների ջուրը ծաղկել էր, իսկ ջրի մեջ ջրիմուռների բազմացումը և դրա շուրջ ստեղծված աղմուկը պատճառ դարձավ, որ շատերը հրաժարվեն Սևանի ափին հանգստանալու մտքից։

Սակայն որոշ ժամանակ անց լիճը սկսեց ինքնամաքրվել, բայց քննարկումները շարունակվեցին։ Մասնագետների մի մասը որպես տեղի ունեցածի պատճառ նշում էր լճի աղտոտումը, իսկ մյուս մասն էլ այն կարծիքին էր, թե լիճը նման երևույթներից զերծ պահելու համար անհապաղ պետք է բարձրացնել ջրի մակարդակը։

Ամառվա թեժ սեզոնն անցավ, Սևանի մասին բուռն քննարկումները դադարեցին, սակայն հասարակությունը չի կորցրել իր հետաքրքրությունն այն հարցի շուրջ, թե արդյոք կհաջողվի կառավարությանը ժամանակի ընթացքում բարձրացնել ջրի մակարդակը:

Քաղցրահամ ջրի մեծ պաշարներ ամբարելու միջոցով մենք ոչ միայն էկոլոգիական խնդիր ենք լուծում, այլ նաև տնտեսական, քանի որ Արարատյան դաշտի այգիները ոռոգվում են Սևանից բաց թողնված ջրով, աշխատում են հիդրոէլեկտրակայանները, օգտագործվում են լճի ձկնային պաշարները և այլն։

Օգոստոսի վերջին վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց է թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր, իսկ ջրի մակարդակը բարձրանում է, սակայն մամուլի հրապարակումներից պարզվեց, որ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է:

Եվ միայն օրեր անց ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց, որի բովանդակությունից էլ պարզվեց, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900,62 մ, որը հավասար է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին, այսինքն, ըստ էության, ջրի մակարդակի բարձրացում հնարավոր չի եղել ապահովել։

Կառավարությունը հստակ պատկերացում չունի, թե կոնկրետ ինչքան է բարձրացվելու ջրի մակարդակը և ինչ ռեսուրսների շնորհիվ։

Դրա մասին է վկայում նաև գործադիրի կողմից ներկայացված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020թ. ծրագիրը, որը չի պարունակում ոչ մի թվային տվյալ, թե 2020թ. Սևանա լիճը ինչ մակարդակի վրա պետք է գտնվի, լճի մակարդակը պետք է բարձրանա՞, թե՞ ոչ։ 

Ծրագրում ընդամենը նշված է ձեռնարկվելիք ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության համար նախատեսված միջոցառումների ցանկը, իսկ Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցը մնում է ուղղակի ցանկության մակարդակի։

Սա թերևս վկայում է այն մասին, որ կառավարությունը մատների արանքով է նայում Սևանի հիմնախնդրին և բավարար ջանք չի ներդրել, որպեսզի կատարվի ավելի խորը ուսումնասիրություն և հստակեցվի ռազմավարությունը, թե որ շրջանում ինչքան են նախատեսում բարձրացնել Սևանի մակարդակը։

Եթե կառավարությունն առաջնորդվում է միայն ցանկություններով և չի պլանավորում, ապա շատ հնարավոր է, որ ջրի մակարդակը ոչ թե բարձրանա, այլ իջնի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee