Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի քաղաքական երկվությունը

ANALYSIS

Պատմությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի տալիս է իր գնահատականը՝ կախված նրանից, թե այդ գործիչներից յուրաքանչյուրը ինչքանով է սկզբունքային եղել իր դիրքորոշումներում և ինչքանով է կարողացել իրականություն դարձնել իր նպատակադրումները։

Եթե այս պրիզմայից ենք մոտենում Փաշինյանի քաղաքական կենսագրությանը, ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, քանի որ թվում է, թե ընդդիմադիր Փաշինյանն ուրիշ անձնավորություն է, իսկ արդեն վարչապետ Փաշինյանը՝ լիովին մեկ այլ անձնավորություն։

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը ԱԺ ամբիոնից նախկին իշխանություններին քննադատում ավելորդ պրոռուսականության մեջ, իսկ Ռուսաստանին էլ մեղադրում Ապրիլ յան պատերազմը սանձազերծելու հարցում՝ նշելով, թե «Ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար էր»։

Իսկ հիմա Փաշինյանը, երբ արդեն հայտնվել է իշխանության ղեկին, իսպառ մոռացել է նախկինում արված իր հայտարարությունների մասին, սկսել է ձոներ հյուսել հայ-ռուսական բարեկամության վերաբերյալ և ընդգծել մեզ համար ԵՏՄ-ի կարևորությունը։

Ավելին՝ Փաշինյանը առիթը բաց չի թողնում ՌԴ նախագահին սիրաշահելու համար, ինչում ինքն անցյալում մեղադրում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին։

Փաշինյանը նաև դեմ էր պարտադիր կուտակային համակարգին, մասնակցում էր «Դեմ եմ»-ի հանրահավաքին և կրակոտ ճառեր ասում, բայց երբ դարձավ վարչապետ, ինչպես սիրում է ասել ինքը, «մի գիշերվա մեջ» դիրքորոշումը փոխեց այս հարցում, և ճակատագրի հեգնանքով հենց իրեն էր վերապահված կուտակայինը ամբողջությամբ կիրառման մեջ դնելը։

Ճանապարհին տեղադրված արագաչափերի և տեսախցիկների հարցը ևս ընդդիմադիր Փաշինյանի սիրած թեման էր։

Վերջինս ջանք չէր խնայում ժողովրդին ի ցույց դնել, թե տեսախցիկների և արագաչափերի միջոցով արձանագրված տուգանքներով թալանում են ժողովրդին։

Անցած տարվա ապրիլին իր համակիրների հետ միասին նա փակում էր արագաչափերի տեսախցիկները և այդ առիթով նույնիսկ բանաստեղծություններ գրում, բայց երբ դարձավ վարչապետ, փոխեց իր դիրքորոշումը։

Վերջինս սկսեց հիմնավորել արագաչափերի և տեսախցիկների առկայությունը ճանապարհային պատահարները կանխարգելելու անհրաժեշտությամբ։

Ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի՝ տրամագծորեն հակառակ դիրքորոշումների շարքը կարելի է երկար շարունակել, և հաշվի առնելով այս հանգամանքը` բացառված չէ, որ ներկայիս վարչապետ Փաշինյանը կարող է լիովին հակադրվել վաղվա վարչապետ Փաշինյանին։

Օրինակ՝ ներկայումս Փաշինյանը հիմնավորում է Ամուլսարի հանքի շահագործման կարևորությունը և օգուտները, բայց վաղվա Փաշինյանը, տեսնելով հանքի շահագործման դեմ ահագնացող բողոքի ալիքը, կարող է արդեն հիմնավորել հանքի շահագործման անթույլատրելիությունը և շրջակա միջավայրին հասցվող վնասները։

Դիտարկելով Փաշինյանի ողջ քաղաքական հետագիծը՝ տեսնում ենք, որ վերջինս միայն մեկ սկզբունք ունի, որը վերաբերում է անսկզբունքայնությանը։ Եվ իր քաղաքական ամբիցիաները ի կատար ածելու համար Փաշինյանը գործի է դնում իր գլխավոր գործիքը՝ ամբոխահաճությունը։ Ինչպես նշել է Շառլ դը Գոլը, տեր դառնալու համար քաղաքական գործիչը ներկայանում է ծառայի դերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee