Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Նազենի Հովհաննիսյանը՝ Մադրիդից ստացած իր տպավորությունների մասին

BLOG

Մադրիդ. շատ դեպքերում կեղտոտ ու անհրապույր
իսկ երբեմն էլ լայնափողոց ու հնաշեն քաղաք,
Մարդիկ՝ իսպանախոս ու շատ աղմկոտ, պարզ հարցերում գուցե և սրտացավ, գլոբալ հարցերում անտարբեր ու անկիրթ։ 
Գործի մեջ հստակ ու պարզերես, ուրախության պահին լիաթոք ու վայելող։ 
Իրենց չգրված օրենքներով՝ ինչպես որ մենք, միայն թե ավելի ինքնաբավ ու աղքատ։ 
1եվրո թեյավճարից երջանկացած ու շնորհակալ, բայց փողի համար արժանապատվությունը չկորցնող։ 
Այլ լեզուների նկատմամբ անտարբեր, բայց մասամբ անգլերենով բացատրվող։ 
Տաքսիստներ. նույնն են։ Մի բացառությամբ՝ կանայք էլ են հանդիպում.. մաշված շորերով են ու դա նորմալ է։ 
Տարեցները՝ արքայական արյունն իրեն դեռ զգացնել է տալիս, մաքուր, գեղեցիկ ու կոկիկ ծերությամբ, ոչ թե չարքաշ... 
Սպասարկումը՝ վատ։ Որոշ տեղերում՝( որքան թանկ, այդքան լավ) շատ լավ։ 
Շատ էժան քաղաք։
Միջին աշխատավարձը առավել ցածր է, քան այլ քաղաքներում։ 
Ենթադրենք 800 եվրո աշխատավարձ ստանում է Շաաատ հաջողակ, ու մի քանի կրթությամբ լավ մասնագետը։ Բայց այդ թիվը Հաճախ չի հանդիպում։
Մոտ 45 մլն- ից ավելի բնակչությամբ՝ամենաքիչը 5 % գործազուրկ են, որոշները՝ անգործ։ 
Պետությունը փորձում է օգնել, բայց ակամայից խրախուսում է գործազրկությունը՝ դրա համար տալով թոշակ։ 
Շատ մուրացկաններ։ Շատ։
Շատ գնչուներ։
Գողություն( ամեն դեպքում պետք է ուշադիր լինել, (տնային գողությունների ղեկն այս անգամ վրացիներինն է)։
Նյարդային չեն։ 
Սիրում են խմել գարեջուր, ցերկվա ճաշի հետ։ Կանայք՝ առավել։ 
Շատ են խոսում։ 
Ծխում են։ Միայն դրսերում։
Գործ անելիս երբեք մուննաթով մեկին չես տեսնի, կամ անում է կամ ոչ։ 
Ոչ քաղաքականացված։ 
Փարիզի ողբերգության ծանրությունն իրենց մեջ չտեսա, այդ ցավը հազար անգամ զգալի էր Հայաստանում, անգամ հեռվից էր զգալի։ 
Սեղանի շուրջ նստած ու հեռախոսների մեջ «ապրող» երկու հոգու երբեք չես հանդիպի. իրար հետ են շփվում, իրական շփումով։
Աղբամաններից օգտվելու մշակույթ այստեղ ոչ բոլորն ունեն, հիմնականում կարող ես հանդիպել տոպրակներով աղբը կողքը դրած, այլ ոչ թե մեջը, ինչպես որ հարկն է։ Քիչ են փողոցում տեղադրված աղբամանները, ծխախոտը շատ են գցում գետնին( բայց դե Փարիզին չեն հասնի) , շատ են ծխում, բայց Վատ ու փնթի հոտերով չե՛ն։ 
Շատ են քայլում և դա լավ է։ Գիշերվա հազարին կարող ես տեսնել տարբեր տարիքի մարդկանց՝ տրանսպորտի սպասելիս։ 
Աբոնեմենտային հեծանվաշար ունեն։)) Վստահ եմ շուտով մենք էլ կունենանք։
Հացակեր և ուշ ժամին ուտող են Մադրիդցիները։)) գիշերը 1- ին ռեստորանից դուրս գալիս դեռ կարող ես տեսնել ուտելու(կամ խմելու համար) հերթ կանգնած մարդկանց։
Հարուստ են թանգարաններով. թեև՝ սակավամարդ..
Ամենհաճելին ու աչք շոյողը Մադրիդից դուրս տանող ճանապարհին ընկած գյուղակներն էին ու գյուղատիպ ավանները՝ իրենց հավասար տնակներով, մշակած հողերով, ու շատ կոկիկ տնտեսությամբ։
Երևի եթե ուզում ես Երկիրն ընկալել ամբողջությամբ, պետք է այցելել նրա գյուղերը։ Գյուղերը մաքուր էին ու բաց ճակատով։
..Մսակեր, խոզի միս շատ սիրող են Մադրիդցիները.միս , միս , էլի միս ու մսով միս։ 
Կարող են ժամերով շփվել՝ ընդամենը մի գավաթ գինու շուրջ։ Հա խոսում են։ Շատ։ Ու բարձր։ 
Կոպտաձայն կանայք՝ առանց ավելորդ պաճուճանքների ու «հավելումների», կոպիտ, բայց մի տեսակ իսկական։ 
Շատ որակով կինո-փրոդակշն, տեխնիկա, պայմաններ ունեն։ 
Եվ վերջապես կարող էր միայն մեզ հանդիպել Լավ ,տաղանդավոր( երգող, պարող , հայտնի մյուզիքլներում աշխատած) դերասան,որը որպես վարորդ էր աշխատում այստեղ նկարվող Հոլուվուդյան ֆիլմի համար, որպեսզի գումար վաստակի( թատրոնում ֆինանսակսն դրությունը ծանր է),և իր մասնագիտության նկատմամբ կարոտից՝ հա երգում էր մինի-վենի մեջ( ինչպես կարաոկեյում՝ մինուսով ։))
՝ Ռեալ Մադրիդ- Բարսելոնա խաղին 85000- ից ավելի մարդ կար Սանտյագո Բերնաբեու ստադիոնում, տեռակտի վախ և տասնապատկած ոստիկանություն, բայց ՀՐՄՇՏՈՑ չկար, ոչ սկզբում, ոչ էլ վերջում, ,,, թեև Խեղճ Բարսայի հասցեին իսպաներեն ՎԱՏ բառերի այդպիսի տեղատարափ երբեք չէի լսել( պարզվեց երկու թիմերի ֆուտբոլիստներն ու Ռեալի մազիչը պուտա և կուկարաչա են։)))))))) ,չգիտեմ, ինչու է այդպես՛..։) 
Ամենահամով ու լավ մատուցմամբ ռեստորանը Տեն Կոն Տենն էր( Իմ բոլոր փորձածներից իհարկե)։
Հարգելի ընթերցող, սա «կողքի աչքով» տեսած աշխատողատուրիստաբնակչի հայացք էր, այնպես որ ձեր մտքերի հետ ցանկացած համընկնում պատահականություն է։))) 

Իբրև վերջաբան. Ես սիրում եմ քեզ,աշխարհի լավագույն քաղաք՝ Երևա՜ն։ 
կարոտի պոռթկում

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform