Չեչենները շնորհակալություն են հայտնել Ռամզան Քադիրովին մոգության դեմ պայքարելու համար (տեսանյութ)
VIDEOՉեչեննները շնորհակալություն են հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին մոգության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով «Кавказский Узел» լրատվական գործակալությանը:
Չեչնիայի բնակիչները իրենց երախտագիտությունն են հայտնել Սեքինատ Իբրահիմովի ձերբակալության համար, ով մեղադրվում է մոգական ծառայություններ մատուցելու մեջ:
Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր քննադատել են իշխանություններին կնոջ ձերբակալության համար: Նրանք իշխանության գործողությունները համարել են հիմարություն և հիշեցրել, որ նման կերպ է վարվել Ինկվիզիցիան միջին դարերում:
Նշենք, որ «Грозный» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել գուշակի ձերբակալության վերաբերյալ: Սեքինատը հայտնել է, որ զղջում է իր արարքների համար և ներողություն է խնդրել տեսախցիկի առջև:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



