Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արաողությունը
SOCIETYԽաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:
Նրա խոսքով` կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները: «Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ:Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն»,-ավելացրել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



