Իսկ դուք գիտեիք, թե ինչու՞ չեն նշում ծննդյան 40-րդ տարեդարձը. Պատճառն ապշեցնող է
LIFEԱռավել մանրամասն ՝ այստեղ
Այս առումով կարելի է ենթադրել, որ առաջին նշանները ստեղծվել են նախամարդկանց հետ միասին: Որպես կանոն, նշանները արտահայտում են մեր փորձը, տարբեր երևույթների նկատմամբ մեր ստեղծած ասոցիացիաները: Հավանաբար, հենց այդպես էլ տարեդարձի 40 րդ ամյակը չնշելու հանգամանքն է առաջ եկել:
Շատերը այն բացատրում են զուտ սուբյեկտիվ պատկերացումներից ելնելով, մյուսների համար հիմք է հանդիսանում ընկերների կամ մտերիմների կարծիքները և փորձը: Բայց իրականում կան մի քանի բացատրություններ, որոնք որոշակի առումով համընդհանուր են:
Համաձայն մոտեցումներից մեկի` 40-րդ տարեդարձը նույնականանացվում է մահվանը հաջորդող 40 օրվա պատկերացման հետ, ըստ որի մարդու հոգին այդ օրերի ընթացքում դեռ թափառում է, հետևաբար այն վերջնական հանգստի մեջ չէ: Ստացվում է, որ այս առումով առաջանում են բացասական ընկալումներ, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ մարդիկ չտոնեն իրենց 40 ամյակը՝ մտածելով, որ դա կարող է դժբախտություններ բերել իրենց կյանքում:
Բացի այդ 40 թիվը համարվում է դժբախտության խորհրդանիշ՝ կապված Աստվածաշնչյան որոշ իրադարձությունների հետ: 40 տարի շարունակ հրեական ազգը թափառել է անապատում, իսկ անապատն էլ նույանցվել է մահվան հետ:
Հետաքրքրական է, որ քահանաները նման հարցերի համար որպես բացատրություն նշում են, որ հավատացյալ մարդը չպետք է հավատա որևէ նշանի, իսկ խնդիրների դեպքում էլ միակ ցանկալի տարբերակը աղոթքն է:
40 ամյակը չնշելու ավանդույթը թերևս ամենատարածվածն է Ճապոնիայում, որտեղ այս թիվը համարվում է մահվան խորհրդանիշ, և ընդհանրապես փորձում են խուսափել այն ամենից, ինչը կապված է այս թվի հետ: Էզոթերիկայի տեսությունը օրինակ նշում է, որ 40 ամյակը նախընտրելի է չնշել տղամարդկանց դեպքում, քանի որ այդ տաիրքում նրանց էներգիան հասնում է նվազագույն մակարդակի, և հետևաբար շատ խոցելի են դառնում ցանկացած վատ ցանկության կամ մաղթանքի դեպքում: