Ինչու են տղամարդիկ վախենում ուղղախոս կանանցից. յոթ պատճառ
LIFEՆա չի վախենում ճշմարտությունն ասել
Եթե նույնիսկ դա ցավալի է, եթե նույնիսկ նրա կարծիքն ամենատարածվածը չէ, նա միշտ ամեն ինչ ասում է այնպես, ինչպես կա:
Նա դժվարին հարցեր է տալիս
Այն հարցերը, որոնք կարող են ձեզ անհարմար դրության մեջ դնել, որոնք «չափազանց անձնական» կամ շատ լուրջ են որոշ տղամարդկանց համար, կամ այն հարցերը, որոնցից նրանք կցանկանային խուսափել:
Նա բացատրություններ է պահանջում
Ազնիվ կինն ազնիվ պատասխաններ է տալիս, եթե նույնիսկ դժվար է լսել դրանք, եւ ի պատասխան նույնն է ակնկալում: Ավելի լավ է՝ նա ճշմարտությունն ասի, քան լքված լինի՝ հայտնի չէ, թե ինչու:
Նա ասում է, թե ինչ է ուզում հարաբերություններում
Նա չի ամաչում ասել, թե ինչ է իրեն պետք, ինչ դուր չի գալիս: Նա չի վախենում, երբ խոսք է գնում զգացմունքների մասին: Նա բացահայտորեն եւ ազատ խոսում է դրանց մասին, ինչը վախեցնում է որոշ տղամարդկանց:
Նա հավատում է իսկական սիրուն եւ չի պատրաստվում խաղալ
Ազնիվ կինը չի հանդուրժի տղամարդու, որը նրան գուշակությունների գիրկն է նետում: Նա ուզում է, որ ամեն ինչ պարզ եւ հասկանալի լինի հարաբերություններում: