Ամերիկուհին ամուսնացել է ուրվականի հետ. պատմության մեջ հարսանեկան ամենատխուր ֆոտոշարքը
LIFEԱռավել մանրամասն ՝ այստեղ
Positive-ը մի չափազանց տխուր պատմություն է այսօր ներկայացնում անկատար երազանքների, անդավաճան սիրո և անփույթ վարորդի պատճառով կիսատ մնացած ճակատագրի ու կյանքի մասին։
Դեբի Գեռլաքը՝ Արիզոնայի Տուսոն քաղաքից, 2017 թվականին սիրո և ամուսնության առաջարկ ստացավ իր սիրելիից՝ Ռենդի Ցիմերմանից և ուրախությամբ ընդունեց այն։ Հարսանիքը որոշեցին անել մեկ տարի անց, 2018-ի նոյեմբերին, սակայն, ցավոք, այն այդպես էլ տեղի չունեցավ։
2018 թվականի փետրվարին Ռենդին մոտոցիկլետով վրաերթի ենթարկվեց մեքենայի անուշադիր վարորդի կողմից։ Տղան լուրջ վնասվածքներ ստացավ և հենց վթարի վայրում էլ մահացավ։
Դեբին շատ ծանր տարավ իր կյանքի ամենաթանկ մարդու կորուստը։
Այն օրը, երբ պետք է տեղի ունենար հարսանիքը, աղջիկն իր ֆեյսբուքյան էջում տխրությամբ լի մի հրապարակում արեց, որտեղ դիմում էր բոլոր մարդկանց և մասնավորապես վարորդներին և իր հրապարակմանը կցել էր աշխարհում ամենատխուր հարսանեկան ֆոտոսեսիայի լուսանկարները։
«2018 թվականի նոյեմբերի 11. այսօր պետք է լիներ այն օրը, որի մասին ես մանկուց եմ երազել։ Ես պետք է այսօր ամուսնանայի, ես պետք է միսիս Ցիմերմանը դառնայի։ Բայց այսօր ես սովորականի նման արթնացա միայնության մեջ և կոտրված սրտով»,– իր հույզերով է կիսվում Դեբին։
«Այսօր ես չեմ ամուսնանա միայն այն պատճառով, որ մարդն արել է իր ընտրությունը. Ընտրություն՝ կանգ չառնել «Stop» նշանի մոտ։ Կանգ չառնել, երբ տեսավ, որ իմ սիրելին մոտենում է մոտոցիկլով, իսկ դրա փոխարեն փորձեց անօրինական հատել փողոցը։ Խնդրում եմ բոլորին, ով կարդում է այս գրառումը, ուշադիր եղեք ճանապարհներին, զգույշ երթևեկեք։ Եթե այն մարդը կանգ առներ, հիմա միգուցե ես ամուսնանայի իմ կյանքի միակ ու ամենամեծ սիրո՝ Ռենդիի հետ»,– գրել է աղջիկը։
Նկարներում Դեբին հենց այն շորով է, որով որ պետք է ամուսնանար։ Նկարներից մի քանիսում լուսանկարիչը տեղադրել է նաև Ռենդիի նկարը, որը կարող էր ներկա լինել ֆոտոսեսիային անձամբ, եթե չլիներ այդ ողբերգությունը։ Լուսանկարիչը նրա նկարները կիսաթափանցիկ է արել և այնպիսի տպավորություն է, որ նա ուրվական է, որը միշտ ներկա է աղջկա կողքին։
Ամենից հուզիչը այն նկարներն են, որտեղ Դեբին համբուրում է իր փեսացուի աճյունի մոխիրով սափորը։
Ռենդին արդեն տարուց ավել է, ինչ չկա, սակայն նրա հարսնացուն շարունակում է իր էջում նրա մասին գրել և լուսանկարներ հրապարակել։