«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Անսումանե Ֆատիի պայմանագրի ժամկետը, հաղորդում է Sport.es-ը:
Նոր պայմանագրով «Բարսելոնան» 16-ամյա հարձակվողին կառաջարկի տարեկան 300 հազար եվրո աշխատավարձ, սակայն առաջին թիմ հրավիրվելու դեպքում՝ աշխատավարձը կհասնի տարեկան մինչև 1 միլիոն եվրոյի:
Հիշեցնենք, որ մեկնարկած մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



