Էնդի Ուորխոլի հանրահայտ «Մարզիկները» շարքը աճուրդի կդրվի
CULTUREԷնդի Ուորխոլի հանրահայտ «Մարզիկները» շարքը, որի շրջանակներում նկարիչը պատկերել է Մուհամմեդ Ալիի, Կարիմ Աբդուլ Ջաբարի, Դորոտի Հեմիլի եւ այլ հայտնի մարզիկների դիմանկարները, աճուրդի կդրվի։ Christie՛s աճուրդային տունը գլուխգործոցները վաճառքի կհանի նոյեմբերին՝ որպես Ռիչարդ Լ․ Վայսմանի հավաքածուի մի մաս, հայտնում է Americaru-ն։
Շարքը կազմված է 10 դիմանկարներից, եւ ակնկալվում է, որ դրանցից յուրաքանչյուրը կարժենա 200-600 հազար դոլար՝ բացառությամբ Մուհամմեդ Ալիի դիմանկարի, որի արժեքը գնահատվում է 5 միլիոն դոլար։
Վայսմանը պատվիրել է շարքի ութ հավաքածու։ Երկուսը նվիրաբերվել են համալսարանների, իսկ մեկը 2009թ․ կողոպուտի ժամանակ գողացվել է նրա տնից, սակայն ՀԴԲ-ի կողմից վերադարձվել է 2015թ․։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



