Շախմատի տղամարդկանց հավաքականը վերադարձավ Իսլանդիայից
SPORTՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերադարձավ Իսլանդիայից` Եվրոպայի թիմային առաջնությունից:
Տղամարդկանց հավաքականից բացի տուն եկավ նաև կանանց հավաքականը, որն այնքան էլ հաջող հանդես չեկավ Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնության վերջին տուրում և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Այդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի թիմի հետ: Արոնյանն առաջին խաղատախտակին հաղթեց մրցակցին: Ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը: Վերջինն իր պարտիան հաղթանակով ավարտեց Սերգեյ Մովսիսյանը:
Այսպիսով, մեր երկրի տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավոր ունեին նաև Հունգարիայի և Ֆրանսիայի թիմերը, սակայն Հայաստանի ընտրանին լրացուցիչ միավորներով առաջ անցավ նրանցից: