Արշակ Պետրոսյանը բարձր է գնահատում տղամարդկանց հավաքականի ելույթները Եվրոպայի առաջնությունում
SPORTՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի խոսքով` հավաքականը պայքարում էր մեդալների համար մինչև վերջին տուրը:
«Լավ է, որ մեզ հաջողվեց երկրորդ տեղը զբաղեցնել: Ռուսների հետ խաղում առավելություն ունեինք և կարող էինք հաղթել: Հանգստյան օրվանից հետո որոշեցինք ինչ էլ լինի հաջորդ խաղերում հաղթել: Մենք վստահ հաղթանակներ տարանք: Եթե մի քանի տուր ավելի լիներ, մենք առավել լավ արդյունք կգրանցեինք»,-ասել է Պետրոսյանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



