Փարիզի հարավային արվարձանում պայթանյութով հանդերձված գոտի է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՊայթանյութով հանդերձված գոտի է հայտնաբերվել Փարիզի Մոնռուժ արվարձանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Առարկան, որը, ինչպես ենթադրվում է, «մահապարտի գոտի» է, գտնվել է քաղաքի հարավային սահմանի փողոցային աղբարկղներից մեկում:
Տեղում աշխատում է ոստիկանությունը: Սարքը նման է այն պայթուցիչին, որն օգտագործվել է Փարիզում պայթյուններ իրականացնելիս:
Agence France-Presse-ի տվյալներվ՝ պայթանյութով գոտին կարող է կապված լինել Սալահ Աբդեսլամի հետ, որին Ֆրանսիայի եւ Բելգիայի հատուկ ծառայությունները փնտրում են Փարիզի ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով:
Գործակալության աղբյուրները պնդում են, որ Աբդեսլամը նոյեմբերի 13-ի երեկոյան կարող էր գտնվել Մոնռուժի անմիջական մերձակայքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



