Ամփոփվել է ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը
SOCIETYՍեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:
Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ:
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



