Սլացիկ ոտքեր, գեղեցիկ կեցվածք․ Տաթեւ Սարգսյանը՝ ուլտրակարճ զգեստով
LIFEԱռավել մանրամասն ՝այստեղ
Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:
Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է հմայիչ կերպարում։ Դերասանուհին կադրում վառ շպարով է, կրում է սեւ հագուստ․ զգեստ, պիջակ, իսկ կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երիտաաարդ դերասանուհին գրել է․
«Հարցրու սրտիս ծանրության չափը ի՞նչքան է: Հարցրու, որ ասեմ երիցուկի թերթիկները պոկելուց, էլի պարզվեց` սիրում ես: Հարցրու, որ ասեմ, եթե սրտիս միջով անցկացնեի անապատի լռությունը, այնտեղ կուտակված արձունքներիցս երիցուկներ կծաղկեին: ... Իմացիր ` ես էլ գիտեմ իրականությունից գժվել և խաբել ինքս ինձ: Ես էլ ցավից կծկվել գիտեմ ու աչքերս լցնել գիտեմ: Ես էլ ունեմ երգեր, որոնց ամեն մի տողից ` դող է անցնում մարմնովս:
Ես այդքան էլ ուժեղ չեմ, կամ էլ... `էլ ուժեղ չեմ, ինչքան թվում եմ, ես այդքան էլ անսիրտ ու սառը չեմ. ինձ էլ են հիշողությունները դուրս ու ներսից փոթորկում:
Գիտես, ուժեղները գլուխը պատով են տալիս, թե կարող են կատակի տալ կարոտը.. Իսկ ես ուժեղ եմ նրանով, որ ինձ թույլ եմ տալիս ` լինել թույլ: .. Հարցրու սրտիս ծանրության չափը ի՞նչքան է: Հարցրու, որ ասեմ ` դատարկությունից ավելին ծանրություն չկա․․․»։