Մեսին վնասվածք է ստացել
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել:
Հանդիպման առաջին խաղակեսում Մեսին խաղային դրվագներից մեկում բախվեց մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և ստացավ մկանային վնասվածք:
«Բարսելոնայի» առաջատարին երկրորդ խաղակեսում փոխարինեց Ուսման Դեմբելեն:
Հիշեցնենք, որ Մեսին վնասվածքի պատճառով բաց էր թողել շուրջ 2 ամիս և ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպումն էր անցկացնում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում:
Մեսիի վնասվածքի մասին լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



