«Վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել». ԱԱԾ փոխտնօրենը՝ Վանեցյանի մասին
POLITICSՉեմ կարծում՝ նման բան լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ ԱԱԾ-ում գործ կհարուցվի Արթուր Վանեցյանի նկատմամբ;
Հարցին, թե ինչպես է գնահատում Վանեցյանի հայտարարությունները, արդյոք սպայի պատիվը վիրավորված է ԱԱԾ-ում, նա արձագանքեց. «Ոչ, ոչ: Ամեն ինչ նորմալ է»:
Արամ Հակոբյանը հավաստիացրեց, որ Վանեցյանին ուղղված իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կոշտ չի եղել, երբ հայտարարել է, որ Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանը. «Վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել»:
Իսկ Արթուր Վանեցյանի հայտարարություններն ինչպես եք գնահատում, հարցին էլ նշեց. «Ես չգիտեմ՝ ինչ վարքի մասին է խոսքը; Դեռ չեմ վերլուծել այդ հայտարարությունը»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



