Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանում մեկնարկել է դատափորձագիտական ոլորտին վերաբերող ­միջազգային խոշոր գիտաժողովը

POLITICS

 

Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին։

 

Դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառին վերաբերող միջազգային խոշոր գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արտերկրի հեղինակավոր  դատափորձագիտական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Միջազգային գիտաժողովի անցկացումը նպատակ ունի համախմբել դատափորձագիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության և արտերկրի գործընկերների գիտական ներուժը, վերհանել և վերլուծել ոլորտում առկա խնդիրները, ներկայացնել ժամանակակից ձեռքբերումներն ու նվաճումները, նախանշել խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացման ապահովման հնարավոր և արդյունավետ ուղիները՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դերը միջազգային դատափորձագիտական միջավայրում: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Վերջինիս խոսքով՝ անցած 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի և կազմակերպության կառավարման մարմինների և ամբողջ թիմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվել է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն ժամանակակից դատափորձագիտական պետական կազմակերպություն, որը ներկայումս, լինելով նաև Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի լիիրավ անդամ, լիարժեք ծառայում է հիմնադրման նպատակներին:

 

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ուղերձներ հղեցին ՀՀ տարբեր  գերատեսչությունների  ղեկավարներ, արտերկրից ժամանած դատափորձագիտական կառույցների տնօրեններ։

 

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ողջույնի խոսք էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը  շնորհավորելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթել էր երկար տարիների բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ ՀՀ իրավական համակարգի զարգացման և ամրապնդման, մարդու իրավունքների համակողմանի պաշտպանության երաշխիքների ապահովման։

 

Միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15-ամյակին նվիրված գիտաժողովը Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտի համար աննախադեպ և ներկայացուցչական է՝ իր բնույթով, ծավալներով և միջազգային լայն ընդգրկմամբ։

 

Գլխավոր դատախազի գնահատմամբ՝  մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք. «Մենք քաջ գիտակցում ենք բոլոր այն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում են հանրապետության փորձագիտական կենտրոններն ու դրանք ներկայացնող մասնագետները՝ սկսած ոչ բավարար սոցիալական երաշխիքներից մինչեւ արդի տեխնիկա-տեխնոլոգիական թերհագեցվածությունը, գիտական զարգացումներից բխող մեթոդների ներդրման անհրաժեշտությունը, փորձագետների վերապատրաստման կարիքները, մասնագիտական ռեսուրսների սակավությունն ու համալրվածության ապահովման հետ կապված բարդությունները, դրանցից ածանցվող՝ փորձագիտական հիմնարկների եւ փորձագետների գերծանրաբեռնվածությունը: Այս ամենով հանդերձ, մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք՝ ջանք չխնայելով նպաստելու ապացույցների օբյեկտիվ գնահատմանը, հանցագործությունների բացահայտմանը, վերջնարդյունքում՝ արդարադատության իրականացմանը»,–ասաց Արթուր Դավթյանը։

 

Գլխավոր դատախազը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրամ 15-ամյակի առթիվ կազմակերպության կայացման, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի առաջխաղացման գործում զգալի ավանդի և ՀՀ դատախազության մարմինների հետ սերտ համագործակցության ապահովման համար պարգևատրեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին։ Դատախազության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարների անունից պարգևատրվեցին նաև Բյուրոյի մի խումբ փորձագետներ:  
Գիտաժողովի ընթացքում  Մոլդովայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի  և մի շարք այլ երկրների փորձագիտական կազմակերպությունների հետ ստորագրվեցին միջազգային համագործակցության մասին հուշագրեր։
Նշենք, որ միջազգային գիտագործնական գիտաժողովը տևելու է երեք օր։

 

««Փորձաքննությունների ազգային բյուրոն» ներկայումս իրականացնում է փորձաքննություններ 26 տեսակներով, շուրջ 129 փորձագիտական ենթատեսակներով եւ ուղղություններով՝ հանդիսանալով ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում:

 

Բյուրոյի փորձագիտական ստորաբաժիններում տարեկան իրականացվում են 11000-ից ավելի տարբեր դատական փորձաքննություններ։

 

Հարկ է նշել, որ կազմակերպությունում զգալի քանակ են կազմում բարդ եւ ծավալուն փորձաքննությունների իրականացումը տարբեր փորձագիտական բնագավառների հատուկ գիտելիքների կամ հետազոտությունների տարբեր մեթոդիկաների միաժամանակյա, հաջորդաբար կիրառմամբ: Կազմակերպությունում գործող փորձագիտական ստորաբաժանումների կողմից վերջին տարիների ընթացքում իրականացված դատական փորձաքննությունների քանակը դինամիկ աճ է գրանցել, ինչը պահանջում է տեխնիկական հնարավորությունների եւ մասնագիտական ներուժի համալրման շարունակականություն։

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders