Իրաքը հարեւան երկրներից որեւէ մեկի դեմ ագրեսիայի համար հենահարթակ չի դառնա
INTERNATIONAL NEWS
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկիրը այլ երկրների հակամարտության ճակատամարտի դաշտ դառնա։ Նա սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումը վտանգավոր երեւույթ է անվանել, հայտնում է AP-ը։
«Իրաքը մեր հարեւան երկրներից որեւէ մեկի դեմ ագրեսիայի համար հենահարթակ չի դառնա»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում։ Նրա խոսքերով, Իրաքը երկար ժամանակ անկայուն է եղել։ Սալեհը նշել է, որ Իրաքը դուրս է գալիս բազմամյա հակամարտությունից եւ հույսը դնում է տնտեսական զարգացման վրա։
Իրաքը տարածաշրջանում երկու հզոր հակառակորդների՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի արանքում է։ Ենթադրություններ կային, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհները կատարվել են Իրաքի տարածքից, ինչը Բաղդադը հերքեց, իսկ հետագայում հերքեց նաեւ Վաշինգտոնը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



