Սինայում առնվազն երեք մարդ Է զոհվել հյուրանոցի վրա կատարված գրոհի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱռնվազն երեք մարդ Է զոհվել Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող հյուրանոցի մոտ նոյեմբերի 24-ին իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, հաղորդել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ զոհվածների մեջ կան ոստիկանության աշխատակիցներ, 12 մարդ վերքեր Է ստացել, նրանցից ինը ուժայիններ են:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ ականապատված ավտոմեքենան պայթեցվել Է Էլ Արիշայի հյուրանոցի բակում, որտեղ աշխատում Էին դիտորդները: Միջադեպը տեղի Է ունեցել Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ավարտին հաջորդած օրը:
Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



